Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC

Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր

10:15 14.11.2019

Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել հիվանդության հիմնախնդիրներին` բարձրացնելով բնակչության իրազեկությունը: Օրն ընտրվել է ի պատիվ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի, ով առաջին անգամ ինսուլինի ներարկման միջոցով փրկել է շաքարային դիաբետով հիվանդ երեխաների կյանքեր և 1923 թվականին այս գյուտի համար արժանացել Նոբելյան մրցանակի:

Շաքարային դիաբետը (ՇԴ) դարի հիվանդություն է և առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) մահացության և հիվանդացության կառուցվածքում զբաղեցնում է երրորդ տեղը:

Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում ՇԴ տարածվածության և մահացության ցուցանիշներն աճել են շուրջ 2 անգամ:

2018թ. վիճակագրական տվյալների համաձայն` ՀՀ բնակչության շրջանում ՇԴ հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 93460, որոնցից 83% (77 644)` 2-րդ տիպի ՇԴ-ն է: ՇԴ-ից մահերի թիվը կազմում է  579, որը, 2017թ. համեմատ, նվազել է 230 դեպքով:

Ապացուցողական բժշկության տվյալներով` ՇԴ զարգացման ռիսկի գործոններից են` արյան մեջ գլուկոզի բարձր մակարդակը, ավելցուկային քաշն ու ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, անառողջ սննդակարգը, մասնավորաես, մրգերի և բանջարեղենի սակավ օգտագործումն ու քաղցրի չարաշահումն և այլն:

Առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է ՇԴ կանխարգելումն ու հիվանդության հետ կապված առողջապահական ուղղակի և անուղղակի ծախսերի նվազեցումը: Այդ նպատակով առողջապահության նախարարության կողմից մշակվել և իրականացվում են մի շարք բազմակողմանի ռազմավարական ծրագրեր և միջգերատեսչական միջոցառումներ: ՇԴ կանխարգելման և հսկողության քաղաքականության հիմնական մոտեցումները ներկայացված են շաքարային դիաբետի, առողջ ապրելակերպի խթանման, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարական ծրագրերում:

«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում շարունակվում են ՈՎՀ սքրինինգները. 35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն առաջնային օղակում անվճար հետազոտվելու` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով:

Միաժամանակ, 1-ին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ պացիենտներին պետությունը 100% ապահովում է դեղերով: 2-րդ տիպի շաքարային դիաբետով շարունակական հսկողության տակ գտնվող պացիենտների դեղերով ապահովվածության մակարդակը ևս կազմում է 100%:

Առողջապահության նախարարությունը հորդորում է նախ և առաջ վարել առողջ ապրելակերպ, հետևել առողջ սննդակարգին, պայքարել ՇԴ զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների դեմ` ֆիզիկական թերակտիվության, ծխախոտի օգտագործման, ալկոհոլի չարաշահման, վերահսկել քաշը, զարկերակային ճնշումը և արյան մեջ գլյուկոզի և քոլեսթերինի մակարդակը: Միևնույն ժամանակ, կարևոր է հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի և միշտ հիշել, որ շաքարային դիաբետը կառավարելի հիվանդություն է, և արհեստավարժ մոտեցման դեպքում հնարավոր է ապրել լիարժեք, ինչպես նաև կանխել հիվանդության հնարավոր զարգացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզում 33-ամյա հարբած վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

14:12 20.07.2025

Շիրակի մարզում 33-ամյա հարբած վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արևշատ գյուղում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Վահագն Էլբակյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Ղազարյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում […] ...

Տավուշի մարզի Նավուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:00 20.07.2025

Տավուշի մարզի Նավուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Իրանը և ԵՄ եռյակը համաձայնել են բանակցություններ վարել. Tasnim

13:34 20.07.2025

Իրանը և ԵՄ եռյակը համաձայնել են բանակցություններ վարել. Tasnim

Իրանը և ԵՄ եռյակ երկրները համաձայնության են եկել բանակցություններ վարել իրանական միջուկային հարցի շուրջ, բանակցությունների ժամանակն ու վայրը դեռևս անհայտ է, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «Իրազեկ աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ Թեհրանը համաձայնության է եկել եվրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ», – […] ...

Վթարային ջրանջատում Երևանում

13:14 20.07.2025

Վթարային ջրանջատում Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 20-ին` ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Գոգոլ, Ռուբինյանց, Պ.Սեվակ, Ծարավ Աղբյուր, Դրո, Դ. Անհաղթ, Շավրոյան, Ռայնիս, Յաղուբյան, Յ. Լեփսիուսի, Ուսուբ-Բեկ Թեմուրյան, Նորաշխարհյան, Մ. Էմինենսկու, Մ. Էմինենսկու 1,2 փ., Բուսաբանական,Կ. Ուլնեցու, Կ. Ուլնեցու 1 նրբ., Կ. Ուլնեցու 2 նրբ., Կ. Ուլնեցու 3 նրբ., […] ...

Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

12:50 20.07.2025

Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

Իրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնակազմի մասնակցությամբ, հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։ «CASAREX-2025-ը, որոնք կանցկացվեն Կասպից ծովում երեք օր, տեղի կունենան Իրանի բանակի ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի և Կասպյան տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ», – ասվում է […] ...

Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական

12:34 20.07.2025

Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակելու է հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է Goal.pl-ը, փոխանցում է armsport.am-ը: Հարձակվողը չի պատրաստվում պայմաններ առաջադրել ավագի թևկապի վերադարձի վերաբերյալ, թեև այդ հարցը դեռևս քննարկման ենթակա է։ Լևանդովսկին ընդգծել է, որ իր վերադարձը հավաքական կախված չէ նրանից, թե ով կլինի ավագը։ […] ...

BACK_TO_TOP