12:24 14.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 9 անձի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կազմակերպված խմբի անդամները «Հարավկովկասյան երկաթուղուն» և «Երևանի ՋԷԿ»-ին պատկանող տրանսֆորմատորներից պղնձյա փաթույթները գողանալու և իրացնելու շուրջ համաձայնությունը ձեռք են բերել նախապես, ծրագրել ու մշակել են հանցագործության կատարման մեխանիզմը, կատարել դերաբաշխում:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կազմակերպված խումբը, որի թվով ինն անդամները ճանաչել են միմյանց և գտնվել կայուն կապի մեջ, գողությունները կատարել է 2019թ. հունվարից մինչև ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում:
Քննության տվյալներով՝ խմբի անդամները, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նյութական արժեք ներկայացնող պղնձյա փաթույթներ հափշտակելու, դրանք մետաղի ընդունման որևէ կետում վաճառելու և շահույթ ստանալու նպատակով, 2019 թվականի հունվար ամսին խմբով ապօրինի մուտք են գործել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում գտնվող «Արաքս» քարշային էլեկտրական ենթակայանի տարածք, որտեղ չգործող տրանսֆորմատորի միջից կտրելու եղանակով մասնատել են պղնձյա փաթույթները, լցրել պարկերի մեջ ու դրանք տեղափոխելով Երևան՝ հանձնել են մետաղների ընդունման կետում, որի դիմաց ստացած շահույթը բաժանել են խմբի կազմում գործող անձանց մեջ` «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառելով խոշոր չափերի` 2.850.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ, 2019 թվականի փետրվարից մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում տեղադրված տեսախցիկի միջոցով վերահսկելով «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող տարածքը՝ ստացել են տեղեկատվություն և բարենպաստ, անվտանգ պահին, շուրջ 13 անգամ՝ 2-3 օրը մեկ հաճախականությամբ, խմբի անդամներից 8-ը մուտք են գործել նշված տարածք, իսկ մեկը դրսում՝ մեքենայի մեջ, տեսախցիկի միջոցով հսկել է տարածքը:
Քննության տվյալներով՝ զոդման միջոցով բացելով տրանսֆորմատորը՝ խմբի անդամները, միմյանց գործողությունները փոխլրացնելով, նախօրոք ընտրված տեխնիկական միջոցների գործադրմամբ, կտրել են դրա մեջ առկա պղնձյա փաթույթները, լցրել պարկերի մեջ, տեղափոխել Երևան և իրացրել քաղաքի տարբեր հասցեներում գործող գունավոր մետաղների ընդունման կետերում:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով՝ խմբի կողմից յուրաքանչյուր անգամ մասնատվել և դուրս է բերվել մոտ 1 տոննա պղնձյա փաթույթներ՝ «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 21.490.349.41 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համակցությամբ՝ խմբի 9 անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին և 2-րդ կետերով:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Որոշում է կայացվել՝ սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...
17:37 20.07.2025
Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել էՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...
17:16 20.07.2025
Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննություններըԱյս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
16:49 20.07.2025
Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան ԺնևումԻրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...
16:25 20.07.2025
Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
16:00 20.07.2025
Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվիՆախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...