Ես ասֆալտին պառկեցվելուց և պատերին խփվելուց չեմ վախենում. Վարդան Ղուկասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

Ես ասֆալտին պառկեցվելուց և պատերին խփվելուց չեմ վախենում. Վարդան Ղուկասյան

12:45 14.11.2019

Լրագրողների հետ ճեպազրույցում Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ քրեական հեղինակություններին պատասխանատվության ենթարկել առաջարկող օրինագծի դեմ արտահայտվող պատգամավորներն ու քաղաքական դեմքերը՝ «կփռվեն ասֆալտին, կպառկեցվեն գետնին՝ բառի բուն իմաստով», նշել է՝ դա բռնանալ է պատգամավորների կարծիքին:

«Ցավում եմ, որ ինչ-որ ես խոսել եմ, այդպիսի զայրույթ է առաջացրել մեր հարգարժան վարչապետի մոտ, բայց ես ազգի շահերից եմ խոսել և վատ բան չեմ ասել: Յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքը իրավունք ունի հայտնելու, հետո ես զգում եմ, որ կարծիքների արտահայտվելուն բռնանում են, նամանավանդ, հանրապետության առաջին դեմքի կողմից»,- ասել է պատգամավորը:

Ղուկասյանի խոսքով` ինքը ասֆալտին պառկեցվելուց և պատերին խփվելուց չի վախենում:

«Ես այդպիսի մարդ չեմ, որ նմանատիպ բաներից վախենա, ես մի բանից եմ վախում՝ Ահեղ դատաստանից: Հետո Դավիթ մարգարեն ասում է՝ «ձեր հույսը մի´ դրեք ձեր պաշտոնի, փողերի, կուսակցությունների վրա, ես թագավորը կսարքեմ փոշի, հովիվը կսարքեմ թագավոր, ես բարձրացնեմ, ես ցածրացնեմ, ես կենդանացնեմ, ես սատկացնեմ …»:

Իսկ վարչապետի այն ակնարկին, որ ժամանակին Ղուկասյանը թալանել է Գյումրին, պատգամավորը հակադարձեց, թե ՀՀ-ում ոչ մի կառույց չի եղել, որ իր պես մաքուր ու թափանցիկ աշխատի.

«Ոչ միայն ՀՀ -ում, այլև Խորհրդային Միության բոլոր երկրներում ինչքան քաղաքապետարաններ, նախարարություններ, մարզպետարաններ եղել են, մեզ պես մաքուր ու թափանցիկ չեն աշխատել, ու դրա ապացույցն այն է, որ ոչ թե հիմա է առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել պարոն վարչապետը, այլ ես եմ այն ժամանակ ընտրվել առանց կեղծիքի ու առանց կաշառքի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

18:39 20.07.2025

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...

Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվել

18:12 20.07.2025

Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվել

Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

17:37 20.07.2025

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

17:16 20.07.2025

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

Այս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

16:49 20.07.2025

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

Իրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

16:25 20.07.2025

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

BACK_TO_TOP