Ասենք, որ մարմինս կոտրեն, հոգիս հո չեն կարող կոտրել. Վարդան Ղուկասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

Ասենք, որ մարմինս կոտրեն, հոգիս հո չեն կարող կոտրել. Վարդան Ղուկասյան

12:54 14.11.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը վախենալու ոչինչ չունի, որ Գյումրու քաղաքապետ լինելու իր պաշտոնավարման տարիների հետ կապված գործեր կարող են հարուցվել: Այսօր այդ մասին նա ասել է լրագրողներին:

«Ես վախենալու բան չունեմ, Սերժ Սարգսյանի օրոք իմ կառույցը ստուգել են: Իսկ եթե հանկարծ հիմա պիտի օդի մեջ ինչ-որ բաներ կան գցում են մարդու գրպանը, տանում են, չգիտեմ, կապրենք, կտեսնենք` ոնց կլինի, բայց գաղութն էլ է մեզ համար, կյանքն էլ է մեզ համար: Ասենք, որ մարմինս կոտրեն, հոգիս հո չեն կարող կոտրել, ես ո´չ վախենում եմ մեռնելուց, ո´չ էլ գումար կորցնելուց: Ես այնպիսի հետաքրքիր մարդ եմ, որ պետք է լավ ինձ ուսումնասիրեն: Ուղղակի ցավում եմ, որ էդ մարդիկ վատ են զգում իմ խոսքերից»:

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետ է եղել 2000-2012թթ.: Վարդան Ղուկասյանը նաև նշել է, որ ամեն ինչի էլ պատրաստ է:

«Առաջ Աստված, հետո մի բան կա, մի´ դատիր, որ չդատվես, բայց ես ինչքան հիշում եմ, որ երբ իրեն (Նիկոլ Փաշինյանին) պետք է մանդատից զրկեին և բանտարկեին, ես պաշտպանեցի իրենց բոլորին Սերժ Սարգսյանի ժամանակ և ասացի, որ կյանքում երբեք չեմ ստորագրի մի բան, որ ինչ-որ մեկին բանտ ուղարկեմ»:

Դիտարկմանը, թե լուրեր են տարածվել, որ իր նկատմամբ մահափորձը եղել է կեղծ, Ղուկասյանն ասաց․

«Կե՞ղծ, ավտոմատով 7 հատ խփեն մարմնիս, 250 հատ ասկոլկա, ու ես մահափորձ կազմակերպե՞ի։ Ուղղակի ծիծաղելի է»։

Ղուկասյանը շեշտեց, որ իրենց կուսակցության անդամները չեն խրախուսում քրեական հեղինակություններին․

«Ո´չ գողականն ենք խրախուսում, ո´չ էլ գողերին։ Հստակ ասում ենք՝ ով հանցանք է գործում, թող ապացուցեն, հետո դատեն։ Կան օրենքներ, որ պետք է ավելացնեն։ Այսինքն՝ այդ 7 հոգին խանգարում են, որ երկիրը զարգանա՞։ Էնքան խնդիրներ ունենք, թող գնան մտածեն, որ մարդիկ սոված են։ Էնքան խնդիրներ ունենք, բայց դրել ենք գեյերը, ԼԳԲՏ-ները, էլ ԱԺ-ում բան ու գործ չկա՞։ Դրա համար արդեն էլ չեմ ուզում գալ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

18:39 20.07.2025

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...

Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվել

18:12 20.07.2025

Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվել

Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

17:37 20.07.2025

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

17:16 20.07.2025

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

Այս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

16:49 20.07.2025

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

Իրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

16:25 20.07.2025

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

BACK_TO_TOP