19:08 14.11.2019
Բիձինա Իվանիշվիլին ափսոսանք է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանում բավարար աջակիցներ չի ունեցել 2020 թվականի ընտրական համակարգը փոխելու համար:
«Ես հիասթափված եմ, որ չհաջողվեց կյանքի կոչել 2020թ. խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու մեր նախաձեռնությունը: Ցավում եմ, որ իշխող կուսակցության պատգամավորների մի մասը ձախողեց այդ նախաձեռնությունը»,- ասված է նրա հայտարարության մեջ:
«Ես՝ որպես իշխող քաղաքական ուժի առաջնորդ, ևս մեկ անգամ հաստատում եմ, որ եղել եմ և շարունակում եմ կողմ լինել 2020 թվականին համամասնական համակարգին անցնելուն: Ես խորապես ցավում եմ, որ դա տեղի չունեցավ»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Վերջինս խոսել է նաև այսօր Վրաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի տապալման պատճառների մասին: Նա մեղադրել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորներին։ Իվանիշվիլիի խոսքերով` վերջիններս մինչև քվեարկությունը անձնական վիրավորանքներ են հասցրել խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հասցեին, ինչն էլ պատճառ է դարձել, որ մեծամասնության 37 ներկայացուցիչ ձեռնպահ մնա քվեարկությունից:
«Հասարակության մեջ հարց է առաջանում. ինչպե՞ս է տեղի ունեցել այսպես կոչված «Մեծամասնական ապստամբությունը» իշխող թիմում, երբ այս հարցով սահմանադրական գործընթացը լավ է ավարտվել և հարցը հասել էր քվեարկության: Չեմ թաքցնի, որ այդ նախաձեռնության հեղինակը անձամբ ես էի և իմ թիմը:
Ընդդիմությունը արել է ամեն բան, որ այն համաձայնությունը, ինչը ամռանը գրանցվել էր թիմի ներսում, խախտվեր… Ես, որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար, մեկ անգամ ևս վերահաստատում եմ իմ աջակցությունը 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու գաղափարին և անկեղծ ափսոսում եմ, որ դա տեղի չի ունեցել»,- ասված է Իվանիշվիլիի հայտարարության մեջ:
22:09 20.07.2025
Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...
21:40 20.07.2025
Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համարԻրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...