Ռաուլ Խաջիմբան կբողոքարկի ընտրություններն անվավեր ճանաչելու որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.76
  • RUBLE
    4.23
  • 421.76
WEATHER
+12.09 oC

Ռաուլ Խաջիմբան կբողոքարկի ընտրություններն անվավեր ճանաչելու որոշումը

18:51 11.01.2020

Աբխազիան պատրաստվում է նախագահի կրկնակի ընտրությունների: Նախագահական ընտրությունների ստույգ ամսաթիվը հայտնի կդառնա մինչև հունվարի 13-ը: Այս մասին հայտնում է TASS-ը:

Աբխազիայի արդեն նախկին նախագահ Ռաուլ Խաջիմբան մտադիր է բողոքարկել Աբխազիայի Գերագույն դատարանի՝  ընտրություններն անվավեր ճանաչելու որոշումը: Նա դատարանի որոշումը բնորոշել է որպես «հասարակական  ճնշման ներքո ընդունված ոչ օբյեկտիվ որոշում, ինչը վերանայման անհրաժեշտություն ունի»:

«Որոշումը կայացվել է կառավարական շինությունների համալիրում տեղի ունեցած ավերածությունների, նախագահի ադմինիստրացիայի գրավման և Գերագույն դատարանի շենքի փաստացի պաշարման պայմաններում: Նման ճնշման պայմաններում դժվար է ասել, որ դատարանը կարող էր օբյեկտիվ որոշումմ կայացնել:

Տեղեկացնում ենք, որ Աբխազիայի Գերագույն դատարանի որոշումը մեր կողմից բողոքարկվելու է, քանի որ այն կայացվել է գործող օրենսդրության կոպիտ խախտումներով»,- ասել է Խաջիմբան:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսսին ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Իրան

09:17 16.04.2024

Գրոսսին ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Իրան

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Իրան՝ Թեհրանի հետ գործակալության համագործակցության մակարդակը բարելավելու նպատակով: «Ես կապեր եմ հաստատում Իրանի կառավարության հետ: Հուսով եմ, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կվերադառնամ Թեհրան, որպեսզի փորձեմ իրավիճակը կարգավորել»,- լրագրողներին ասել է Գրոսին: Նա հույս է հայտնել, որ կկարողանա իրավիճակը բարելավել համագործակցության […] ...

Լարսը բաց է

08:34 16.04.2024

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստշեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

Իրանում հայտարարել են, որ գործել են «պրոֆեսիոնալ»՝ ի պատասխան հյուպատոսության վրա հարձակման

23:50 15.04.2024

Իրանում հայտարարել են, որ գործել են «պրոֆեսիոնալ»՝ ի պատասխան հյուպատոսության վրա հարձակման

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին «բացառիկ պրոֆեսիոնալ» է անվանել Թեհրանի գործողությունները՝ ի պատասխան Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսությանն Իսրայելի օդուժի հարվածին։ «Իրանը, ներառյալ նրա դիվանագիտական ​​ապարատը և զինված ուժերը, վերջին իրադարձությունների ժամանակ գործել է բացառապես պրոֆեսիոնալ կերպով՝ ի պատասխան Իսրայելի ագրեսիվ գործողությունների», – ընդգծել է Քանանին իրանական SNN հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ։ Քանանիի խոսքով՝ «Իրանը […] ...

Վրաստանի նախագահը աջակցություն է հայտնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներին

23:41 15.04.2024

Վրաստանի նախագահը աջակցություն է հայտնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներին՝ մեղադրելով ոստիկանությանը երկրի եվրոպական ապագան պաշտպանող մարդկանց ձերբակալելու մեջ։ «Քաղաքացիական հասարակության զանգվածային ցույցը Թբիլիսիում ընդդեմ «ռուսական օրենքի» (Օտարերկրյա գործակալների մասին օրենք): Ջրցան մեքենաներով և գազային ատրճանակներով հատուկ ջոկատայինները պատրաստ են գործողություններ ձեռնարկել իրենց եվրոպական ապագան պաշտպանող քաղաքացիական անձանց դեմ։ […] ...

ՀԱՊԿ-ը Հայաստանին  չաջակցեց ոչ միայն ռազմական առումով, այլև քաղաքական առումով․ Գերմանիայում ՀՀ դեսպան

22:03 15.04.2024

ՀԱՊԿ-ը Հայաստանին  չաջակցեց ոչ միայն ռազմական առումով, այլև քաղաքական առումով․ Գերմանիայում ՀՀ դեսպան

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հարցազրույց է տվել «Լոյալ» անվտանգության քաղաքականության ամսագրի գլխավոր խմբագիր Անդրե Ուզուլիսին։ Խոսել է Հարավային Կովկասում անվտանգության, Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումների և խաղաղության կառուցման թեմաներից։ Հարցազրույցում արծարծված հիմնական թեզերը ներկայացվում է հակիրճ․ 1. Հայաստանի հասարակության համերաշխության և ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ մեղմել Լեռնային Ղարաբաղից […] ...

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում․ Փաշինյանը՝ Տոկաևին

14:37 15.04.2024

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում․ Փաշինյանը՝ Տոկաևին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: «Անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված իրավիճակին։ Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված […] ...

BACK_TO_TOP