Վիրուսի ախտանիշներով Չինաստանի 9 քաղաքացի Կազբեգիից Թբիլիսի է տեղափոխվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Վիրուսի ախտանիշներով Չինաստանի 9 քաղաքացի Կազբեգիից Թբիլիսի է տեղափոխվել

19:49 30.01.2020

Գրիպի վիրուսի ախտանիշներով Թբիլիսիի վարակաբանական հիվանդանոց են տեղափոխել 9 հոգու, այդ թվում՝ 6-ամյա երեխաների: Նրանք Կազբեգի էին ժամանել հունվարի 25-ին Բաքվից՝ տարանցմամբ: Նրանց բոլորի մոտ  արձանագրվել են գրիպի ախտանշաններ: Մեծահասակներին վերահսկողության են վերցրել տնային  պայմաններում, երեխաներին`  կլինիկայում:

Թբիլիսիի վարակաբանական  հիվանդանոցում բուժվում է  Չինաստանից Վրաստան ժամանած 24-ամյա երիտասարդ, որը նույնպես գրիպի ախտանշաններով  հետազոտություն է անցնում վերոհիշյալ հիվանդանոցում: Հոսպիտալացվածների մոտ արձանագրվել է բարձր ջերմաստիճան և գրիպի վիրուսին հատուկ այլ ախտանիշներ:

Նշենք, որ նոր տիպի կորոնավիրուս այս պահին գրանցվել է աշխարհի 17 երկրներում:

Նոր կորոնավիրուսն ի սկզբանե գրանցվել է Չինաստանի Ուհան քաղաքում: Հենց Ուհանն է համարվում վարակի տարածման էպիկենտրոնը: Կորոնավիրուսից ամենաշատը՝ 7 711 մարդ վարակված են Չինաստանում, մահացել է 170-ը:

Վարակվածների  ցանկում կան Կանադայի, Կամբոջայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի,  Հոնկոնգի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մալայզիայի, Նեպալի, Հարավային Կորեայի, Շրի Լանկայի, ԱՄՆ-ի, Վիետնամի քաղաքացիներ:

Չինաստանից հետո վարակվածների ամենամեծ թիվը Թաիլանդում է: Երկրում գրանցված է վարակման 14 դեպք:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

17:37 20.07.2025

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

17:16 20.07.2025

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

Այս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

16:49 20.07.2025

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

Իրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

16:25 20.07.2025

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

16:00 20.07.2025

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

Նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

15:37 20.07.2025

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...

BACK_TO_TOP