16:40 01.02.2020
«Հայոց մայրեր» հասարակական շարժման անդամների և Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական կացության ակտերի գրացման բաժնի պետի միջև կոնֆլիկտային միջադեպ է տեղի ունեցել։
Շարժման անդամներից երկուսը՝ Հայկուհի Խաչատրյանը և Սյուզաննա Պատվականյանը, եկել են փաստաթղթեր պահանջելու, սակայն ՔԿԱԳ բաժնի պետ Անահիտ Ղուկասյանը պնդել է` դրանք պարունակում են անձնական տվյալներ:
Կոնֆլիկտը հարթվել է, երբ Սյուզաննա Պատվականյանի փաստաբանն է միջամտել։ Նա հեռախոսի բարձրախոսով ասել է, որ Սյուզաննայի պահանջած փաստաթուղթը՝ իր երեխայի ծննդյան վկայականի պատճենը տրամադրելը, օրենքի խախտում չէ։
Քաղաքացիական կացության ակտերի գրացման բաժնի պետի հորդորով Սյուզաննա Պատվականյանը գրավոր դիմում է ներկայացրել:
Սյուզաննա Պատվականյանը պահանջել է իրեն տրամադրել իր երեխայի ծննդյան` 2000 թվականի փետրվարի 17-ին տրված վկայականի պատճենը: Կինը պահանջել է նաև ասել, թե ով է ստացել իր երեխայի ծննդյան միանվագ վճարը:
Անահիտ Ղուկասյանը երկար ժամանակ պնդել է` իրավունք չունի այդ փաստաթուղթը տրամադրել, մինչև Սյուզաննա Պատվականյանը հեռախոսով կապ է հաստատել իր պաշտպանի հետ, որը պնդել է, թե ՔԿԱԳ-ը պարտավոր է փաստաթուղթը տրամադրել ծնողին:
Միայն դրանից հետո Ղուկասյանը հորդորել է դիմում գրել, որից հետո իրենք կտրամադրեն փաստաթուղթը: Սյուզաննան կատարել է ՔԿԱԳ պետի պահանջը:
17:16 20.07.2025
Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննություններըԱյս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
16:49 20.07.2025
Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան ԺնևումԻրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...
16:25 20.07.2025
Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
16:00 20.07.2025
Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվիՆախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...
15:37 20.07.2025
Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...
15:17 20.07.2025
Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշելԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տեղի ունեցող մեդիա ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը և անդրադարձել է հարցին, թե ինչ պայմաններում կարող է ստորագրվել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ազերթաջ»-ը, Ալիևն ասել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անմիջապես կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ […] ...