17:22 06.02.2020
Հիմք ընդունելով մարզային բուժհաստատությունում վարչական վարույթների արդյունքում ստացված տվյալները և ընթացք տալով տարածքային ստորաբաժանման պետի զեկուցագրին՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթ է հարուցել Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք բժշկական ամբուլատորիաների նկատմամբ։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից:
Վարչական վարույթների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ տնային մահերի դեպքում մահվան բժշկական վկայականների տրամադրման գործընթացներում։ Արձանագրվել են դեպքեր, երբ հարազատները հրաժարվել են դիակի հերձումն իրականացնել համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում՝ հստակ ախտորոշելու մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունները, բայց միաժամանակ բացակայում են այդ մասին համապատասխան գրավոր հիմքերը։
Բուժամբուլատորիաներում, որոնց հանդեպ հարուցվել են վարչական վարույթներ, խախտումներով են վարվել կամ առհասարակ չեն վարվել մահվան դեպքերի գրանցամատյանները, օբյեկտիվ զննման որոշ տվյալներ չեն գրառվել ամբուլատոր քարտերում։
ԱԱՏՄ լսումների ընթացքում ի հայտ են եկել տեղեկություններ, որ Տավուշի մարզային որոշ համայնքներում դիահերձումը կամ այսպես ասած «մաքրումն» իրականացվում է առանձին ֆիզիկական անձի կամ անձանց կողմից՝ չպահպանելով ախտաբանաանատոմիական թափոնների, առանձին օրգանների մեկուսացման, թաղման սանիտարական կանոնները և նորմերը, հիգիենիկ և հակահամաճարակային պահանջները։ Այսպիսի արատավոր երևույթը մեկնաբանվում է դիահերձման տանելու ծախսերով, տեղափոխման տեխնիկական խնդիրներով և դիահերձարանների հեռու գտնվելով։
ԱԱՏՄ-ն, գործելով իր կանոնադրական լիազորությունների շրջանակներում, արձանագրված խնդիրների վերաբերյալ գրություններ է ուղարկել մարզպետներին՝ քայլեր ձեռնարկելու տնային մահերի դեպքում մահվան բժշկական վկայականների տրամադրման ընթացակարգի խիստ կանոնակարգման և հսկողության, տնային պայմաններում հերձումներ կատարելու հնարավոր երեւույթները բացառելու ուղղությամբ։ Միաժամանակ, նյութեր են նախապատրաստվում ՀՀ ոստիկանությանը տրամադրելու համար՝ հանգամանքները ճշտելու։
Մեր երկրում հնարավոր այսպիսի մտահոգիչ խնդիրներն արմատախիլ անելու ուղղությամբ ԱԱՏՄ-ն իր լիազորությունների շրջանակում քայլեր կձեռնարկի այլ մարզերում ևս։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ինչպես բժշկական ամբուլատորիաների աշխատակիցներին, այնպես էլ բնակչությանը հորդորում է զերծ մնալ՝
• «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով,
• Առողջապահության նախարարի 2008 թ․ մարտի 4-ի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին N 03-ն հրամանով սահմանված պահանջների խախտումներից։
Ախտաբանաանատոմիական հերձումները կարող են չիրականացվել` հիմք ընդունելով մահացածի կյանքի օրոք հայտնած կամքը կամ նրա հարազատների կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
13:14 20.07.2025
Վթարային ջրանջատում Երևանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 20-ին` ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Գոգոլ, Ռուբինյանց, Պ.Սեվակ, Ծարավ Աղբյուր, Դրո, Դ. Անհաղթ, Շավրոյան, Ռայնիս, Յաղուբյան, Յ. Լեփսիուսի, Ուսուբ-Բեկ Թեմուրյան, Նորաշխարհյան, Մ. Էմինենսկու, Մ. Էմինենսկու 1,2 փ., Բուսաբանական,Կ. Ուլնեցու, Կ. Ուլնեցու 1 նրբ., Կ. Ուլնեցու 2 նրբ., Կ. Ուլնեցու 3 նրբ., […] ...
12:50 20.07.2025
Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովումԻրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնակազմի մասնակցությամբ, հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։ «CASAREX-2025-ը, որոնք կանցկացվեն Կասպից ծովում երեք օր, տեղի կունենան Իրանի բանակի ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի և Կասպյան տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ», – ասվում է […] ...
12:34 20.07.2025
Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակելու է հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է Goal.pl-ը, փոխանցում է armsport.am-ը: Հարձակվողը չի պատրաստվում պայմաններ առաջադրել ավագի թևկապի վերադարձի վերաբերյալ, թեև այդ հարցը դեռևս քննարկման ենթակա է։ Լևանդովսկին ընդգծել է, որ իր վերադարձը հավաքական կախված չէ նրանից, թե ով կլինի ավագը։ […] ...
12:14 20.07.2025
Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքինՀուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Վայոց ձորի մարզ՝ տեղում հետևելու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։ Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ նախարարները՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի և Վայլ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել են շուրջ […] ...
11:54 20.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու, Շիրակի, Հանրապետության, Երևանյան փողոցների, Ռանչպար, Նորամարգ, Նոր Կյանք, Արալեզ, Ոսկետափ, Այգավան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:34 20.07.2025
Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:37-ին՝ Իրանի Գորգան քաղաքից 46 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է ավելի քան 244 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է երեք կիլոմետր խորության վրա։ Ավելի ուշ սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը նվազեցրել են մինչև 5.4 մագնիտուդ։ Զոհերի կամ […] ...