13:19 11.02.2020
Հիմք ընդունելով 2020թ․ հունվարի 15-ին հայկական հեռուստաալիքներից մեկով հեռարձակված հաղորդման ընթացքում քաղաքացի Մ․Մ․-ի և նրա երեխայի հանդեպ ցուցաբերված բուժօգնությանը և սպասարկման որակին վերագրվող խնդիրները՝ հունվարի 29-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հարուցել է վարչական վարույթ Լուսառատի բժշկական ամբուլատորիայի հանդեպ։ ՀՀ ԱԱՏՄ Հարավային տարածքային կենտրոնի բժշկական սպասարկման վերահսկողության բաժնի աշխատակիցները զննում են իրականացրել Լուսառատի բժշկական ամբուլատորիայում։
Թոք-շոուի ընթացքում հնչել են գնահատականներ, թե տվյալ անձի և նրա երեխայի հանդեպ բժշկական օգնությունը պատշաճ որակի չի եղել, անտեսվել են նրա մոտ առկա մի շարք առողջական խնդիրներ։
Մինչդեռ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաղորդման ընթացքում հնչած խնդիրները մասամբ են համապատասխանում իրականությունը։
ԱԱՏՄ վարչական վարույթի ընթացքում զննումների արդյունքներով պարզվել է, որ Մ․Մ․-ի բժշկական քարտում առկա են գրառումներ և իրականացված մի շարք լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների արդյունքներ՝ (կրծքագեղձի սոնոգրաֆիա, փոքր կոնքի և վահանաձև գեղձի սոնոգրաֆիա), լաբորատոր հետազոտության արդյունքներ (թիրեոտրոպ հորմոն, պրոլակտին հորմոն)։ Ընդ որում՝ հետազոտությունների մի մասը կատարվել է երևանյան հաստատություններում։
Առկա են նաև Վեդու բուժկենտրոնում կատարված ռենտգեն հետազոտության, որովայնի և կոնքի խոռոչի համալիր սոնոգրաֆիայի, էլեկտրոսրտագրության արդյունքներ, արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտության, արյան հետազոտության բժշկական ձևի հետադարձ ուղեգրերի կտրոններ, ինչպես նաև ամբուլատորիայի կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրված դեղատոմսերի ձևաթղթեր։
Միաժամանակ, արձանագրվել է, որ երեխայի ամբուլատոր քարտում ևս առկա են անվճար և արտոնյալ պայմաններով դեղատոմսերի ձևաթղթեր։ Սակայն բժշկական հսկողության ամբուլատոր քարտը լրացված է եղել թերություններով։ Դրանում առկա հետազոտությունների ձևաթղթերում ևս հայտնաբերվել են խախտումներ և թերություններ, որոնց հիման վրա կազմվել է զեկուցագիր։ (Լուսառատի բժշկական ամբուլատորիա) ՀՈԱԿ-ին տրվել է կարգադրագիր՝ արձանագրված խախտումները վերացնելու նպատակով։
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 19.07.2025
Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողներըԱվարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...
23:19 19.07.2025
Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդՄեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...
23:08 19.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավորՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...
22:55 19.07.2025
Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալՀուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...
22:42 19.07.2025
Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակինՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...