Ինչո՞ւ է 30 տարեկանից հետո նիհարելը բարդ գործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC

Ինչո՞ւ է 30 տարեկանից հետո նիհարելը բարդ գործ

18:08 16.02.2020

НашПотребНадзор ծրագրի մասնագետները պարզել են, որ որքան ավելի բարձր է տարիքը, այնքան ավելի շատ է ներքին ճարպը, և ինչպես կարող են եղանակը և էժանագին մաստակն օգնել կիլոգրամներ կորցնել:

Սխալ քաշը վտանգավոր է: Բայց ինչպե՞ս հասկանալ՝ արդյո՞ք քաշը նորմալ է, թե՞ անհրաժեշտ է նիհարել:

Դրա համար կան հատուկ բանաձևեր: Առավել հայտնի է մարմնի զանգվածի ցուցանիշը, որն ամբողջ աշխարհում օգտագործվում է տասնամյակներ շարունակ: Այնուամենայնիվ, այս բանաձևը չի արտացոլում անհատական ​​բնութագրերը:

Էնդոկրինոլոգ Օլգա Իգնատովան նշել է. «Մարմնի զանգվածի ինդեքսը չի գործում 18 տարեկանից ցածր դեռահասների և երեխաների,  65 տարեկանից բարձր տարեց մարդկանց համար, քանի որ նրանք բավարար քանակությամբ մկանային հյուսվածքներ չունեն: Այն սխալ է նաև աթլետիկ կառուցվածք ունեցող անձանց համար, քանի որ նրանց մոտ առկա է մկանային մեծ զանգված. հայտնի է, որ մկաններն ավելի ծանր են, քան ճարպը»:

 

 

ԱՀԿ-ի տվյալներով՝ գրեթե երեքուկես միլիոն մարդ տարեկան մահանում է ավելորդ քաշից: Եվ հիմնական ռիսկի խումբը հենց նրանք են, որոնց մոտ ճարպերը հավաքվում են որովայնի շրջանում:

Սննդաբան Նատալյա Նեֆյոդովան նշել է. «Նույն քաշով մարդկանց մոտ ճարպերը կարող են տարբեր կերպ տեղաբաշխվել: Դրանք կարող են լինել ենթամաշկային, բայց նաև՝ ներքին. շրջապատելով կենսական օրգանները՝ դրանք կարող են ազդել օրգանների աշխատանքի վրա՝ առաջացնելով հիվանդություններ»:

Էդինբուրգի գենետիկները հաշվարկել են, որ ստամոքսի վրա յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամը երկու ամսով կրճատում է կյանքը: Սա հատկապես վտանգավոր է կանանց համար. վերջին փորձարկումները ցույց են տվել, որ միջին և ավելի բարձր տարիքի գեր կանայք մահանում են երեք անգամ ավելի հաճախ, քան նիհարները: Բացի այդ, ավելորդ քաշը ճնշում է գործադրում հոդերի վրա՝ առաջացնելով արթրիտ և արթրոզ:

 

Ինչո՞ւ են մարդիկ ավելորդ քաշ հավաքում, եթե նույնիսկ շատ չեն ուտում

Սրանք տարիքային առանձնահատկություններ են: Մինչև 30 տարեկան դառնալն ավելորդ քաշը հեշտությամբ գալիս և գնում է, իսկ հետո՝ նույնքան հեշտությամբ, մկանային հյուսվածքը սեղմվում է և փոխարինվում ճարպով:

Փենսիլվանիայից սննդաբանների երկարաժամկետ դիտարկումները ցույց են տվել, որ 30-ից հետո մարդու մարմինը, որը բաղկացած է մկանային հյուսվածքից, ոսկորներից, ջրից և ճարպից, սկսում է արագորեն կորցնել մկանային զանգվածը և ճարպ ձեռք բերել:

 

Ի՞նչ անել և ինչպե՞ս փոխել այս բոլոր վատ ցուցանիշները

Նախ, հարկավոր է շատ շարժվել: Մկանաճարպային փոփոխությունների պատճառով հարկավոր է ավելի ակտիվ լինել, քան երիտասարդ տարիքում:

Նատալյա Նեֆյոդովան ասել է. «Մենք պետք է մկանային զանգված կառուցենք, այնպես որ, նույնիսկ եթե ավելի շատ կալորիա եք այրում, քան ստանում եք, միևնույն է, ֆիզիկական ակտիվությունն արժե մեծացնել, ավելի շատ շարժվեք, շատ մի նստեք, սպորտով զբաղվեք և առողջ եղեք»:

ԱՄՆ-ում անցկացված երկարատև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախակի ծիծաղը և մաստակ ծամելն օգնում են կարգավորել մեծահասակների քաշը: Թեպետ, իհարկե, ամենակարևոր կանոնն այն է, որ Դուք այն եք, ինչ ուտում եք: Անհրաժեշտ է ուտել մրգեր, բանջարեղեն, ձկնեղեն, թռչնամիս, ընդեղեն, հատիկավորներ և ավելի քիչ շաքար, աղ, վերամշակված սնունդ և ավելի շատ սպիտակուցներ, բջջանյութ և օգտակար ճարպեր:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

23:59 19.07.2025

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

23:43 19.07.2025

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

Ավարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

23:19 19.07.2025

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Մեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

23:08 19.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

22:55 19.07.2025

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

Հուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

22:42 19.07.2025

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...

BACK_TO_TOP