Չինաստանն արտաքսում է Wall Street Journal-ի երեք լրագրողի ռասիստական վերնագրի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Չինաստանն արտաքսում է Wall Street Journal-ի երեք լրագրողի ռասիստական վերնագրի համար

19:21 19.02.2020

Չինաստանի իշխանությունները հավատարմագրերից զրկել է համշխարհային ճանաչում ունեցող ամերիկյան Wall Street Journal թերթի 3 լրագրողի։ Նրանք պետք է 5 օրվա ընթացքում հեռանան Չինաստանի տարածքից։ Այս մասին հայտնել է թերթի կայքը։

Պաշտոնական Պեկինը այս որոշմանն է հանգել այն բանից հետո, երբ այդ լրատվամիջոցում լույս է տեսել «Չինաստանը՝ Ասիայի իսկական հիվանդը» վերնագրով հոդված։ Չինական իշխանություններն այս վերնագիրը ռասիստական և անընդունելի են համարել։ Ավելին, հոդվածի բովանդակությունն էլ, ըստ տեղական իշխանությունների, արժեզրկում է Չինաստանի իշխանությունների և բնակչության ջանքերը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում։

Չինաստանի իշխանությունները պահանջում են, որ լրատվամիջոցը ներողություն խնդրի այդ հոդվածի համար։

Հիշեցնենք, որ մինչ այս էլ հայտնի էր դարձել, որ նոր կորոնավիրուսի տարածումից հետո աշխարհով մեկ չինացիները սկսել են նկատել իրենց նկատմամբ ռասիստական վերաբերմունք։ AP գործակալության լրագրողներն արձանագրել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը հակաչինական տրամադրություններ է ստեղծել աշխարհում:

  • Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Հոնկոնգում, Վիետնամում ռեստորանները հրաժարվում են ընդունել չինացի հաճախորդների։
  • Ինդոնեզիայում ցուցարարների ամբոխը մոտեցել է հյուրանոցներին ու պահանջել, որ չինացի հյուրերը հեռանան այդտեղից։
  • Ֆրանսիական և ավստրալական լրատվամիջոցները քննադատվում են ռասիստական վերնագրերի համար։
  • Չինացիներն ու այլ ասիացիները գանգատվում են Եվրոպայում, Ամերիկայում և այլ վայրերում իրենց նկատմամբ ռասիստական գործողություններից։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 19.07.2025

SHANTNEWS

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

17:53 19.07.2025

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

Ուկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...

Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմ

17:45 19.07.2025

Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմ

Լոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

17:36 19.07.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։   ...

Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել են

17:30 19.07.2025

Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել են

Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացվել է։ «Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը ներկայացված է Հնությունների Գերագույն խորհրդի կողմից, Իսպանիայի կառավարության հետ համագործակցությամբ ավարտել է Գիզայի երեք բուրգերի (Քեոփսի, Խաֆրեի և Միկերինոսի) ներքին լուսավորության թարմացման նախագիծը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ արդիականացման համար օգտագործվել են […] ...

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջեն

17:18 19.07.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջեն

Հունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...

BACK_TO_TOP