17:02 21.02.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվը համալրվել է։ Ինչպես հայտնում են ԱԱՏՄ-ից, վերջին օրերին ևս 2 աշխատող է գործուղվել՝ այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով։
Տեսչական մարմինը պետական սահմանին (օդային, ավտոճանապարհային, երկաթուղային) սահմանային բժշկասանիտարական բոլոր հսկիչ կետերում, այդ թվում և՝ Մեղրիի անցակետում, հունվարի 24-ից անցել է վերահսկողական աշխատանքների ուժեղացված ռեժիմի՝ կանխելու կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը։
Միաժամանակ, Մեղրիի հսկիչ կետում ներկայում տեխնիկական վերազինման և ԱԱՏՄ սահմանային անցակետը նոր՝ առավել հարմար վայրում տեղակայելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։
Կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ կանխարգելելու նպատակով շարունակվում է ԱԱՏՄ-ի կողմից ուժեղացված հսկողությունն ինչպես Չինաստանից ժամանած, այնպես էլ ՀՀ պետական սահմանը հատելուց առաջ վերջին 14 օրերի ընթացքում Չինաստանի Հանրապետությունում գտնված անձանց նկատմամբ: Իրականացվում է ավտոմատ ջերմաչափում, համաճարակաբանական հետազոտություն, լրացվում են բնակության վայրի հասցեական քարտեր և տեղեկատվությունը տրամադրվում է համապատասխան վայրի պոլիկլինիկաներին՝ հիվանդության մաքսիմալ գաղտնի շրջանի չափով (14 օր) հետագա հսկողությունը սահմանելու նպատակով:
Եթե ուղևորի մոտ առկա են հիվանդությանը բնորոշ ախտանշաններ, ուղևորը մեկուսացվում է և շտապ օգնության մեքենայով տեղափոխվում ինֆեկցիոն հիվանդանոց:
Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու աշխատանքները համալիր գործողությունների շարք են, որը համակարգվում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Բոլոր միջոցառումների հիմքում պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքն է։
17:53 19.07.2025
Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասըՈւկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...
17:45 19.07.2025
Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմԼոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...
17:36 19.07.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։ ...
17:30 19.07.2025
Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել ենԵգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացվել է։ «Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը ներկայացված է Հնությունների Գերագույն խորհրդի կողմից, Իսպանիայի կառավարության հետ համագործակցությամբ ավարտել է Գիզայի երեք բուրգերի (Քեոփսի, Խաֆրեի և Միկերինոսի) ներքին լուսավորության թարմացման նախագիծը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ արդիականացման համար օգտագործվել են […] ...
17:18 19.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջենՀունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...