18:11 21.02.2020
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ին՝ ժամը 16:00 դրությամբ, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 75567, կասկածելի դեպքերի թիվը` 5206, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 18654 (24,2%), գրանցվել է 2239 մահ (3%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11633 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել է 75748 լաբորատոր հաստատված դեպք: ՉԺՀ-ից դուրս աշխարհի 26 երկրում արձանագրվել է 1073 դեպք:
Ըստ մասնագետների` 80.9% դեպքերում հիվանդությունն ընթանում է թեթև ձևով: Բարձր ռիսկային խմբում են գտնվում ծերերը և այլ զուգակցող հիվանդություններով անձինք: Հիվանդությունը ծանր ձևով ընթանում է սրտանոթային, շաքարային դիաբետով, շնչառական խանգարումներով հիվանդների մոտ:
Այսօրվա դրությամբ վարակի (COVID-19) մահացությունը հասել է 2.3%: Ընդ որում տղամարդկանց շրջանում մահացության ցուցանիշն ավելի բարձր է (տղամարդ՝ 2.8, կին՝ 1.7):
Հիվանդի տարիքից կախված բարձրանում է մահացության ցուցանիշը: Մինչև 39 տարեկան տարիքային խմբում այն կազմում է 0,2%, 40 տարեկաների մոտ՝ 0,4%, 50 տարեկաների մոտ՝ 1,3%, 60 տարեկաների մոտ՝ 3,6%, 70 տարեկաների մոտ՝ 8%, 80 տարեկաների մոտ և բարձր՝ 14,8%: Մինչև 9 տարեկան երեխաների մոտ դեռևս մահվան ելքով դեպք չի գրանցվել` չնայած հիվանդանոցներում բուժում են ստանում մանկահասակ տարիքի երեխաներ:
Հարկ է նշել, որ ռիսկի խմբի մեջ են մտել նաև բուժաշխատողները՝ 3019 հիվանդ, որից 5-ը մահվան ելքով:
17:53 19.07.2025
Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասըՈւկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...
17:45 19.07.2025
Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմԼոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...
17:36 19.07.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։ ...
17:30 19.07.2025
Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել ենԵգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացվել է։ «Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը ներկայացված է Հնությունների Գերագույն խորհրդի կողմից, Իսպանիայի կառավարության հետ համագործակցությամբ ավարտել է Գիզայի երեք բուրգերի (Քեոփսի, Խաֆրեի և Միկերինոսի) ներքին լուսավորության թարմացման նախագիծը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ արդիականացման համար օգտագործվել են […] ...
17:18 19.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջենՀունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...