13:37 24.03.2020
Վրաստանում նույնպես կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն է հայտարարվել: Ընտանիքները փակվել են տներում՝ մեկուսացման պահանջը չխախտելու համար: Վրաստանի հայ բնակչուհիներից մեկը՝ Գայանեն, SHANTNEWS.am-ին մանրամասներ է ներկայացրել «կարանտինային» պահանջներից ու մեկուսացման օրերից:
Նա տեղեկացրեց՝ նրանք, ովքեր կարանտինում են, մեկուսացված են հյուրանոցներում: Այստեղ բոլոր նրանք են, որոնք շփումներ են ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ: Եվս 3000 մարդ ինքնամեկուսացված է: Մեկուսացումը խախտելու համար այստեղ ֆիզիկական անձանց 3 000 լարի տուգանք է հասնում, իսկ իրավաբանական անձանց՝ 15 000 լարի տուգանք:
Երկու շրջան ամբողջությամբ շրջափակել են ոստիկաններն ու զինվորականները. այստեղ արգելված է ելքն ու մուտքը, քանի որ այստեղ վիրուսակիր մի կին շփվել է 90 հոգու հետ, սակայն նրա շփման շրջանակն այդքանով չի սահմանափակվել, այդ է պատճառը, որ Մառնեուլի ու Բոլնիսի շրջաններն ամբողջությամբ փակել են:
«Մենք բոլորս, բնականաբար, ենթարկվում ենք տանը մեկուսացվելու պահանջներին: Երբ տան համար ինչ-որ բան է պետք, խանութ կամ դեղատուն գնալու իրավունք ունի տնից մեկը: Մնացած ծառայություններն առցանց են՝ բանկերը, կոմունալների վճարումները և այլն: Մենք իրավունք չունենք մեծ խմբերով հավաքվել, իրար հյուր գնալ, այդ սահմանափակումը առանձնահատուկ խիստ է դրված տարեց մարդկանց դեպքում»,- ասաց նա:
Տեսանյութում Վրաստանի՝ սովորաբար ամենից բանուկ հատվածներից մեկն է՝ Ռուսթավելիի կենտրոնական պողոտան և Հավլաբարի հայկական թաղամասը:
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...
17:37 20.07.2025
Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել էՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...
17:16 20.07.2025
Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննություններըԱյս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...