15:52 24.03.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ԱԺ-ում Լոռու և Տավուշի մարզում համայնքների միավորումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հարց բարձրացրեց`համայնքների խոշորացման գործընթացի դեպքում համայնքների բնակիչների ձայնն արդյոք լսելի դարձե՞լ է, արդյոք եղե՞լ են տեղական հանրաքվեներ այդ հարցով:
Տերտերյանը տեղեկացրեց, որ տեղական հանրաքվեներ չեն կայացել, քանի որ դրանք օրենքով սահմանված կարգով համայնքների կողմից չեն նախաձեռնվել, սակայն մի շարք հանդիպումներ են ունեցել համայնքների բնակիչների և ղեկավարների հետ:
«Մենք մի շարք հանդիպումներ ենք ունեցել համայնքներում, հատկապես համայնքների ղեկավարների, ավագանիների հետ, և վերջում ԱԺ-ում տեղի ունեցան բազմամարդ լսումներ, որտեղ հրապարակային հարթակի վրա այս բոլոր հարցերը քննարկվեցին: Դուք ձեր հարցի մեջ շեշտադրեցիք, որ այդ հանրաքվեները, եթե տեղի ունենային, ապա կունենային խորհրդատվական բնույթ, դա այսպես ամրագրված է օրենքում, այս պարագայում վստահ ենք, որ ճիշտ քայլ ենք կատարում, որովհետև խոսքը վերաբերում է հատկապես կառավարման համակարգին, և որևէ բնակչի իրավունքները և հնարավորությունները ոˊչ նսեմացվում, ոˊչ փոխվում են, խոսքը վերաբերում է կառավարման համակարգին միայն, ոչ մի ուրիշ խնդիր չի լուծվում»,- ասաց Վաչե Տերտերյանը:
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվել17:37 20.07.2025
Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել էՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...
17:16 20.07.2025
Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննություններըԱյս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
16:49 20.07.2025
Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան ԺնևումԻրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...
16:25 20.07.2025
Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
16:00 20.07.2025
Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվիՆախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...
15:37 20.07.2025
Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...