11:02 25.03.2020
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված հարցի քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Ուզում էի տեղեկացնել, որ տեղեկություն եմ ստացել անցումային դրույթների հետ կապված մեր անհամաձայնության մասին, դա վերաբերում է մի քանի դեպքի և մի քանի մլն դրամի»,-ասաց նա:
Բաբկեն Թունյանն էլ հավելեց.
«Ես ուզում եմ մեր գործընկերներին հիշեցնել, որ նախագիծն առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է ստացել, երկրորդ ընթերցման ժամանակ անցումային դրույթների հետ կապված անհամաձայնություն ենք ունեցել, մասնավորապես հետադարչձ ուժի կիրառման հետ կապվա,ծ և հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այդ տեսքով: Մենք հիմա այս փուլում նախագծին դեմ կքվեարկենք և չանցնելու դեպքում տիկին Թանդիլյանին կառաջարկենք նախագիծը վերադարձնել առաջին ընթերցում, իր նշած փաստարկները հաշվի առնելով` նորից կքննարկենք»:
Նախագիծը չընդունվեց: Մանե Թանդիլյանը դժգոհություն արտահայտեց.
«Առաջարկվող 5 հոդվածներից բովանդակային 4-ի հետ համաձայնություն ունենալու և միայն մեկին դեմ լինելու պարագայում արձանագրենք, որ «Իմ քայլը» դեմ քվեարկեց ամբողջությամբ նախագծին, իսկ ոլորտի պատասխանատուները սպասում են նախագծին, որովհետև բազմաթիվ խնդիրների լուծում է տրված, չեմ կարող թույլ տալ, որ ձևի մասին անհամաձայնությունը գերակայի բովանդակության մասին համաձայնությանը»:
Բաբկեն Թունյանը շեշտեց, որ խմբակցությունը որոշմանը կողմ կքվեարկի ու նորից կքննարկեն, ինչ վերաբերում է 1 դրույթի հետ անհամաձայնությանը՝ ասաց, որ դա կարող է այնպես փոխել բովանդակությունը, որ ամենակարևորը դառնա:
Այն վերադարձվեց գրավոր առաջարկների փուլ:
Հիշեցնենք, որ ընդդիմության մյուս նախագիծը ևս մեծամասնությունը մերժել էր. խոսքը վերաբերում էր համայնքի նվիրատվությունները ավագանու կողմից հաստատելու վերաբերյալ նախագծին:
12:14 20.07.2025
Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքինՀուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Վայոց ձորի մարզ՝ տեղում հետևելու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։ Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ նախարարները՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի և Վայլ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել են շուրջ […] ...
11:54 20.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու, Շիրակի, Հանրապետության, Երևանյան փողոցների, Ռանչպար, Նորամարգ, Նոր Կյանք, Արալեզ, Ոսկետափ, Այգավան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:34 20.07.2025
Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:37-ին՝ Իրանի Գորգան քաղաքից 46 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է ավելի քան 244 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է երեք կիլոմետր խորության վրա։ Ավելի ուշ սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը նվազեցրել են մինչև 5.4 մագնիտուդ։ Զոհերի կամ […] ...
11:16 20.07.2025
Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ կիրակի օրը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային դեպարտամենտը։ «Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի քաղաքային շրջանից 146 կիլոմետր արևելք», – ասվում է տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ […] ...
10:57 20.07.2025
Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամային 2016 թվականի ընտրություններում խարդախության մեջ։ Թրամփը գովաբանել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի ելույթը Fox News-ի եթերում: Թրամփի խոսքով՝ նրանք «ֆանտաստիկ կերպով խոսել են Օբամային և «ավազակներին» քրեական հետապնդման ենթարկելու […] ...
10:40 20.07.2025
Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել ենԱյսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի ոստիկանության բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների մի քանի ուժեր […] ...