Վայոց ձորում ու Գեղարքունիքում դեռևս չկան հաստատված դեպքեր. Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    393.28
  • RUBLE
    4.26
  • 424.11
WEATHER
+16.09 oC

Վայոց ձորում ու Գեղարքունիքում դեռևս չկան հաստատված դեպքեր. Թորոսյան

15:59 26.03.2020

Արդյոք պարզվե՞լ է, թե ինչպես է վարակը տարածվել Գյումրիում և այլ քաղաքներում, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է.

«Իհարկե, պարզվել է։ Որոշ դեպքերում վարակը տեղի է ունեցել լոկալ փոխանցման, որոշ դեպքերում մեր քաղաքացիները կամ ոչ մեր քաղաքացիները վարակը բերել են այլ երկրներից, կոնտակտավորներին պարզելու պրոցեսը շարունակական է, դեպքեր ունենք, որ այն 100 տոկոսով պարզ է, և մենք չենք շարունակում, դեպքեր կան, որ երկարատև շարունակում ենք՝ անընդհատ պարզելով նոր կոնտակտներ, մեր քաղաքացիները չեն ուզում հայտնել շփումների մասին, անհասկանալի է, թե ինչու, մենք, իրենց մասին հոգ տանելով, պետք է զբաղվենք, իրավիճակը որոշ մարզերում ավելի վերահսկելի է, որոշ մարզերում շարունակվում են դեպքերը, օրինակ՝ Կոտայքում, քարտեզը երբ լինի, կտեսնեք, թե որ դեպքերում են հաստատված դեպքերը, ասել՝ Երևանում են ավելի շատ, թե մարզերում, կդժվարանանք, Շիրակում, Սյունիքում, Լոռիում հատուկենտ են, ամենաշատը կան Արմավիրի մարզում, Արարատում։ Վայոց ձորում ու Գեղարքունիքում դեռևս չկան հաստատված դեպքեր»,- նշել է նա:

Նա պատասխանել է լրագրողների այն հարցին, թե փորձե՞լ են հնարավոր դեղամիջոցները, ասել է, թե դեռ սեփական փորձը վաղ է եզրակացնել, քանի որ շատ քիչ թվով պացիենտների վրա են փորձել:

«Հետևում ենք միջազգային լրահոսին՝ թե՛ Չինաստանի, թե՛ մյուս երկրների, իրենց մոտ բուժման միջոցները մեր պացիենտների վրա կիրառենք, թոքաբորբ ունեցողներին ենք տալիս… ծանր քրոնիկ հիվանդություն ունեցողներին, որպեսզի կանխարգելենք, ինչպես նաև դեղամիջոցը տրվում է ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

16:48 29.03.2024

Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու» մասին ՀՀ կառավարության 2023թ. մայիսի 25-ի N 808-Ն որոշման կիրառման հետ կապված հարցերի շրջանակը: Անդրադարձ է կատարվել նաև […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, հայտարարել են Բաքվում

13:45 29.03.2024

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, հայտարարել են Բաքվում

Վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ դարձել են հայ-ադրբեջանական սահմանի ամենահանդարտ շրջաններից մեկը, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկն են հայ-ադրբեջանական սահմանին, 30 տարի շարունակ բանակցություններ են վարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ […] ...

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

13:37 29.03.2024

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման: ...

Կարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

11:52 29.03.2024

Կարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, հետևել վերակառուցման աշխատանքների ընթացքին: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին: Մարզադպրոցը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին: Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվուղի՝ տեղակայված շենքի 220 մ պարագծով, […] ...

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին

11:34 29.03.2024

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին

Հայաստանն ապրիլին առաջին անգամ կմասնակցի Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների՝ Իսպանիայում կայանալիք հավաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է ԵՄ երկրների ԱԺ նախագահների հավաքին, որը տեղի է ունենալու Իսպանիայում գալիք ամսվա կեսերին: Հայաստանն առաջին անգամ է հրավիրված»,–ասել է Սիմոնյանը: ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ […] ...

«Առերեսվեք Հայոց ցեղասպանության ամոթի հետ» հայտարարության համար կազատազրկվեն Թուրքիայի քրդամետ կուսակցության անդամները

11:18 29.03.2024

«Առերեսվեք Հայոց ցեղասպանության ամոթի հետ» հայտարարության համար կազատազրկվեն Թուրքիայի քրդամետ կուսակցության անդամները

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կենտրոնական գործադիր խորհրդի նախկին անդամները 2021թ. ապրիլի 24-ին «Առերեսվեք Հայոց ցեղասպանության ամոթի հետ» վերնագրով հայտարարություն էին կատարել, որի առնչությամբ բացվել էր դատական գործ։ Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։ Մասնավորապես «Թուրքիայի Հանրապետություն պետությունը բացահայտ նվաստացնելու» մեջ մեղադրվող […] ...

BACK_TO_TOP