Ուրվագծում է Covid-19 պատվաստանյութ ստեղծելու հավակնոտ ծրագիրը. Bloomberg Law – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+23.09 oC

Ուրվագծում է Covid-19 պատվաստանյութ ստեղծելու հավակնոտ ծրագիրը. Bloomberg Law

19:45 27.03.2020

Covid-19 պատվաստանյութ կարտադրվի, մինչդեռ հետազոտողները դեռ ուսումնասիրում են, թե արդյոք այն աշխատող է. ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնտոնի Ֆաուչիի ծրագրով նախատեսվում է պատվաստանյութը հասցնել ավարտական գծին, հայտնում է Bloomberg Law-ն:

Սպիտակ տան մամուլի ասուլիսում Ֆաուչին  հայտնել է, որ դեղամիջոցը դեռ գտնվում է կլինիկական փորձաքննության փուլում:

Պատվաստանյութը, որը մշակում են Ֆաուչիի ինստիտուտի գիտնականները, այս ամիս մտել է կլինիկական փորձարկման փուլ. դա նշանակում է, որ այն առաջին անգամ փորձարկվել է հիվանդների փոքր խմբի վրա: Դրա երկրորդ փուլի փորձարկումները ցույց կտան, թե արդյոք այն անվտանգ է և բավականաչափ լավ է գործում:

Այնուհետև փորձարկումների ընթացքում կփորձեն գտնել այնպիսի արտադրողի, որը կդիմի ռիսկի և կարտադրի կարճ ժամանակահատվածում փորձարկված պատվաստանյութը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում

19:32 23.04.2024

ԱՄՆ-ը Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում

ԱՄՆ-ը Ուկրաինային 1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ռազմական օգնության այս փաթեթը կֆինանսավորվի Ուկրաինայի և Իսրայելի մասին օրինագծից։ Ավելի վաղ՝ CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ սարքավորումների և իրերի մի մասը, որոնք ԱՄՆ-ը նախատեսում է տեղափոխել Կիև՝ […] ...

Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել

19:19 23.04.2024

Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել

Առնվազն հինգ մարդ մահացել է Ֆրանսիայի հյուսիսային ափերի մոտ, երբ նրանք երկուշաբթի գիշերը փորձել են Լա Մանշի նեղուցով անցնել Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Հայտնի չէ, թե միգրանտների քանի նավ է փորձել հեռանալ գիշերվա ընթացքում։ Առնվազն հինգ մարդ զոհվել է, հաղորդում է ֆրանսիական La Voix du Nord օրաթերթը՝ հավելելով, որ ափին լայնածավալ […] ...

Միացյալ Թագավորությունը լրացուցիչ 75 միլիարդ ֆունտ ստերլինգ կներդնի պաշտպանության ոլորտում

19:10 23.04.2024

Միացյալ Թագավորությունը լրացուցիչ 75 միլիարդ ֆունտ ստերլինգ կներդնի պաշտպանության ոլորտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ասուլիսում ասել է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է ավելացնել պաշտպանական ծախսերն այնպես, որ ՆԱՏՕ-ի երկրներից ծախսերի առումով զիջի միայն ԱՄՆ-ին։ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարին մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Այսօր ես հայտարարում եմ մեր ազգային պաշտպանության վերջին սերնդի ամենամեծ հզորացման մասին: Մենք պաշտպանական ծախսերը կավելացնենք մինչև […] ...

Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց. Ալիև

18:48 23.04.2024

Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց. Ալիև

Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց և ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում կայանալիք COP 29 բնապահպանական համաժողովին ընդառաջ կազմակերպված քննարկման ժամանակ։ «Հայերը պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը։ Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ցանկանում եմ […] ...

Թուրինում պաղեստինամետ ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել

18:34 23.04.2024

Թուրինում պաղեստինամետ ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել

Չորս ոստիկան և երկու ցուցարար վիրավորվել են Թուրինում պաղեստինամետ ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնում է տեղական Stampa թերթը։ Ուսանողները մասնակցել են դեպի համալսարանի տարածք երթին, որտեղ ընթանում էր Իտալիայի արտաքին գործերի նախարարության կազմակերպած գիտաժողովը։ Ոստիկանական շղթան փակել է ցուցարարների ճանապարհը, ովքեր պահանջել են դադարեցնել համագործակցությունը Իսրայելի հետ գիտական ​​և կրթական ոլորտներում։ Համաժողովը, որին […] ...

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր

18:25 23.04.2024

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որում արձանագրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով էթնիկ հայ բնակչության տեղահանման փաստը, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը, որի հետևանքով վիրավորում են ստացել քաղաքացիական անձինք: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածից: «Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնյակ տարիներ տևող հակամարտության ընթացքում շարունակվել են […] ...

BACK_TO_TOP