Աշխատողներին հետևելու համար նախատեսված ծրագրերի պահանջարկն աշխարհում աճել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+19.09 oC

Աշխատողներին հետևելու համար նախատեսված ծրագրերի պահանջարկն աշխարհում աճել է

09:15 31.03.2020

Տնից աշխատող աշխատակիցներին հետևելու համար նախատեսված ծրագրային ապահովումների պահանջարկը ողջ աշխարհում աճ է գրանցել։ Նման քայլի են դիմում հիմնականում խոշոր ընկերությունների ղեկավարները, որոնց աշխատակիցները ստիպված են եղել անցում կատարել աշխատանքի հեռավար գրաֆիկի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Մենեջերները նման ծրագրերից օգտվելը բացատրում են նրանով, որ այդ կերպ հնարավոր է վերահսկել թիմի արդյունավետությունը։ Շատերը նշում են, որ մարդիկ անազնիվ են գտնվել և օգտվել աշխատանքի ճկուն պայմաններից։ Մասնավորապես աճել է InterGuard,TimeDoctor, Teramind, VeriClock, innerActiv, ActivTrak և Hubstaff ծրագրերի պահանջարկը։ Դրանցից մի քանիսը հետևում են, թե աշխատողը քանի էլեկտրոնային նամակ է ուղարկել, հավաքում են տվյալներ օգտված կայքերից, սակայն բոլորն էլ ունեն էկրանի մոնիտորինգի գործառույթ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերում. Հռիփսիմե Գրիգորյան

18:57 19.04.2024

Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերում. Հռիփսիմե Գրիգորյան

Ստրասբուրգում գումարվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանի բացման նիստին ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: «Մեծարգո՛ նախագահ, Ես ցանկանում եմ խոսել իմ երկրի համար շատ կարեւոր իրադարձության մասին, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Բրյուսելում: Այդ իրադարձությունը եռակողմ հանդիպումն է ՀՀ […] ...

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 34 հազարը

18:48 19.04.2024

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 34 հազարը

Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 34012-ի, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34,012-ի, վիրավորվել է 76,833 մարդ»,- ասվում է անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել իսրայելական բանակի գործողությունների հետևանքով մահացած […] ...

ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է կրթության որակի բարձրացումը. ՆԳՆ կրթահամալիրը ընդլայնում է միջազգային համագործակցությունը

18:29 19.04.2024

ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է կրթության որակի բարձրացումը. ՆԳՆ կրթահամալիրը ընդլայնում է միջազգային համագործակցությունը

ՆԳՆ Կրթահամալիրի և Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի միջև ստորագրվել է ակադեմիական համագործակցության համաձայնագիր։ Համաձայնագրի շրջանակում ՆԳՆ Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին հնարավորություն կընձեռվի մասնակցելու Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի փոխանակման ծրագրերին, ինչպես նաև տարաբնույթ հետազոտություններ կատարել իրավապահ ոլորտում։ Համագործակցության համաձայնագրի նպատակն է բարձրագույն կրթության և հետազոտական ոլորտներում ձևավորել երկարաժամկետ և կայուն փոխգործակցություն կրթական երկու […] ...

TikTok-ի եւ Instagram-ի նման հարթակները երեխաներին վերածել են հասարակ օգտատերերից բովանդակություն ստեղծողների՝ ներկայացնելով նոր մարտահրավերներ. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

17:46 19.04.2024

TikTok-ի եւ Instagram-ի նման հարթակները երեխաներին վերածել են հասարակ օգտատերերից բովանդակություն ստեղծողների՝ ներկայացնելով նոր մարտահրավերներ. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը: Պատգամավորը նշել է. «Երբեմն միայն մեկ քայլը կարող է երեխային տանել տվյալների հսկայական անտառ, որը կձեւավորի նրա ապագան ու կյանքի հայացքները: Մենք պետք է ապահովենք կրթական համակարգի ներսում անվտանգության ուժեղ միջոցներ՝ երեխաներին պաշտպանելու համար՝ միեւնույն ժամանակ ստեղծելով […] ...

Կրեմլում հայտնել են, թե ինչ են քննարկելու Պուտինը և Ալիևը

17:00 19.04.2024

Կրեմլում հայտնել են, թե ինչ են քննարկելու Պուտինը և Ալիևը

Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ապրիլի 22-ին Մոսկվայում կկայանան բանակցություններ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում։ Նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային […] ...

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է պաղեստինյան պետության ստեղծմանը

16:54 19.04.2024

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է պաղեստինյան պետության ստեղծմանը

Միացյալ Նահանգները և G7-ի մյուս երկրները պաշտպանում են պաղեստինյան պետությունը ի վերջո ճանաչելու գաղափարը, սակայն նման քայլի ժամանակը դեռ չի եկել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կապրի կղզում G7-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով։ ««Մեծ յոթնյակի» այսօրվա հայտարարությունը ցույց է տալիս միասնություն այս հարցում: Այն ասում է, որ կգա ճիշտ ժամանակը, երբ հնարավոր կդառնա […] ...

BACK_TO_TOP