Ե՞րբ են բանկերը վարկեր տրամադրելու. հարց էկոնոմիկայի փոխնախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+24.09 oC

Ե՞րբ են բանկերը վարկեր տրամադրելու. հարց էկոնոմիկայի փոխնախարարին

14:15 01.04.2020

«Ե՞րբ են բանկերն աշխատելու», նման հարցով են էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին դիմել լրագրողները պարետատան ասուլիսի ժամանակ՝ նկատի ունենալով, որ այս օրերին շատ բանկեր նման գործարքներ չեն կատարում:

«Կան բանկեր, որոնք աշխատում են, իսկ կան բանկեր, որոնք մեծ ներկայացուցչություն ունեն մարզերում՝ ելնելով տեղաշարժման սահմանափակումներից, աշխատում են սահմանափակ ռեժիմով, մենք պայմանավորվել ենք, որ բանկերը կընդունեն հայտերը, կփորձենք նախնական գնահատականը տալ, այսպես թե այնպես էդ գործընթացի համար ժամանակը պետք էր, որոշել ենք օգտագործել էֆեկտիվ, իսկ տեսնենք, թե երբ կհանվեն տեղաշարժման սահմանափակումները, այն ժամանակ կտրամադրեն: Բանկերին մեղադրել պետք չէ, որովհետև վարկերը նպատակային են, և պետք է այցելեն ու նպատակային տրամադրեն»,- ասել է փոխնախարարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևն իրատեսական է համարում մինչև նոյեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հաստատումը

17:38 23.04.2024

Ալիևն իրատեսական է համարում մինչև նոյեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հաստատումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանն ավելի քան երբևէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները ցիտել են Ալիևի խոսքերն այն մասին, որ կողմերը երբեք այսքան չեն մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը: «Մենք մի ժամանակ նույնիսկ չէինք կարողանում համաձայնության գալ բազային սկզբունքների շուրջ»,-նշել է Ադրբեջանի […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

17:32 23.04.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին: Ողջունելով ներկաներին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանը՝ որպես պետություն չի կարող զարգացում ունենալ առանց գիտության և կրթության։ Սա աքսիոմա է, որի իրականացումն այժմ կատարում է մեր երկրի գործող կառավարությունն ու իշխանությունը։ Մենք ունենք մարդուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որպես գլխավոր ուժ: Չունենք նյութական […] ...

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում

17:19 23.04.2024

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Զեկուցողը նշել է, որ Ազգային ժողովն արդեն ընդունել […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին

17:05 23.04.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Սուրբ Աթոռի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայր Ալիաքսանդր Ռահինիան։ «Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունը նկատեց, որ պատվիրակության այցը […] ...

Գիտությունների ազգային ակադեմիան ամփոփել է 2023 թ. գործունեության հիմնական արդյունքները

16:59 23.04.2024

Գիտությունների ազգային ակադեմիան ամփոփել է 2023 թ. գործունեության հիմնական արդյունքները

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ակադեմիայի նախագահության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, գիտական հանրույթի ներկայացուցիչներ: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկայացրել է ակադեմիայի և համակարգի կազմակերպությունների 2023թ. գործունեության հիմնական […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

16:46 23.04.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը, Մարդու թրանսվերսալ իրավունքների արձագանքման բաժնի ղեկավար Անաստասիա Սալյուկը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի […] ...

BACK_TO_TOP