Քիմ Քարդաշյանը հոգնել է ճաշ եփելուց ու տունը մաքրելուց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+27.09 oC

Քիմ Քարդաշյանը հոգնել է ճաշ եփելուց ու տունը մաքրելուց

11:29 03.04.2020

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը դժգոհել է կորոնավիրուսի պատճառով մեկուսացման շրջանում կենցաղային հոգսերից, ասել, որ հոգնել է երեխաներից: Այս մասին նա պատմել է The View շոուի յութուբյան ալիքում:

Աստղը խոստովանել է, որ դժվար է տանը նստել չորս երեխաների հետ, քանի որ բացի երեխաներին խնամելուց, ստիպված է զբաղվել տնային գործերով՝ ճաշ եփել և տունը հավաքել: Քարդաշյանն ասել է, որ հենց այդ պատճառով չի ցանկանում ևս մեկ երեխա ունենալ:

Քարդաշյանն ասել է, որ հարազատներից հանդիպել է միայն Քայլի Ջեններին, ով եկել էր՝ հարցազրույցից առաջ դիմահարդարելու: Աստղը պատմել է, որ մյուս հարազատների հետ շփվում է նամակների ու տեսազանգերի միջոցով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարվա լուսանկար է ճանաչվել Գազայում արված լուսանկարը

16:39 18.04.2024

Տարվա լուսանկար է ճանաչվել Գազայում արված լուսանկարը

Պաղեստինցի ֆոտոլրագրող Մուհամմեդ Սալեմի լուսանկարը, որում պատկերված է իր մահացած զարմուհուն գրկած պաղեստինուհին, World Press Photo միջազգային մրցույթի կողմից ճանաչվել է տարվա լուսանկար, ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ: «Տարվա լուսանկար» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆոտոլրագրողի «Պաղեստինուհին գրկել է իր զարմուհու մարմինը» աշխատանքը։ Լուսանկարում պատկերված է Ինաս Աբու Մամար անունով 36-ամյա պաղեստինցի կինը՝ գրկած սպիտակ […] ...

Իրանը սպառնում է ագրեսիայի դեպքում հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին

16:17 18.04.2024

Իրանը սպառնում է ագրեսիայի դեպքում հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին

Իրանը պատրաստ է հայելային պատասխանի՝ իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման համար Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումների հրամանատար Ահմադ Հաքթալաբը, մեջբերում է Tasnim գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Եթե Իսրայելը ցանկանում է գործողություններ ձեռնարկել մեր միջուկային օբյեկտների դեմ, նա անպայման կբախվի մեր պատասխանին. Իսրայելը և նրա միջուկային […] ...

Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես

16:06 18.04.2024

Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներին, ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունն այդ ողբերգությանն արձագանքելու առումով ավելի ուժեղ և վճռական չի եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մենենդեսը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառմանը։ Նա նշել է, որ այն, ինչ […] ...

Աղդամում կդադարեցնի գործունեությունը ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

15:25 18.04.2024

Աղդամում կդադարեցնի գործունեությունը ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը գտնվում է իր աշխատանքներն ամբողջացնելու փուլում, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Զեքի Աքթուրքը։ «Շարունակվում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 30-ից Աղդամում հրադադարի ռեժիմի փոխհամակարգված մոնիթորինգի և խախտումների կանխարգելման նպատակով գործող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի առաքելությունն ավարտելու ջանքերը»,- ասել է նա։ Աղդամում ռուս-թուրքական […] ...

Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ

15:18 18.04.2024

Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ

ԱՄՆ կոնգրեսական ներկայացուցիչ Դինա Տիտուսը պլանավորում է հաջորդ շաբաթ Կոնգրեսի քննարկմանը ներկայացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ակտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ընթացքում։ «Այն տարբեր պատժամիջոցներ կսահմանի ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ուղղորդել կամ իրականացրել են Արցախի էթնիկ զտումները»,- […] ...

Բորելը և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում դեէսկալացիայի միջոցառումները

13:43 18.04.2024

Բորելը և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում դեէսկալացիայի միջոցառումները

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և դեէսկալացիայի հնարավորությունները։ «Հեռախոսազրույց ունեցանք ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների վերաբերյալ: Մենք երկուսս էլ կիսում ենք դեէսկալացիայի ուղղությամբ միասին աշխատելու և լավագույն ելքը […] ...

BACK_TO_TOP