Երևանի ավտոբուսները կտեղափոխեն բուժհաստատությունների աշխատակիցների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+13.09 oC

Երևանի ավտոբուսները կտեղափոխեն բուժհաստատությունների աշխատակիցների

12:00 03.04.2020

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ Պարետի ցուցումի համաձայն ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ 3-անգամյա ռեժիմով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

16:17 28.03.2024

Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Երեխաները հետաքրքրասեր են և հաճախ ուսումնասիրում են պայուսակների, պահարանների պարունակությունը: Գրավիչ փաթեթավորմամբ գունավոր հաբեր գտնելիս` երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն: ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է. «Սիրելի ծնողնե՛ր, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում: Նախքան երեխային վիտամին կամ դեղ […] ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

16:06 28.03.2024

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են: Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք է ապրում միջխորհրդարանական համագործակցությունը, որին նպաստում է բարեկամական խմբերի […] ...

Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» խորագրով միջազգային գիտաժողովի մեկնարկի առթիվ

15:39 28.03.2024

Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» խորագրով միջազգային գիտաժողովի մեկնարկի առթիվ

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկել է «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» միջազգային գիտաժողովը: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ ուղերձ է հղել, որն ընթերցել է նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը: Ուղերձում ասվում է. «Ողջունում եմ այսօր մեկնարկող «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» խորագրով միջազգային գիտաժողովի անցկացումը Երևանում: Նմանօրինակ միջոցառումները ներկայումս առավել քան […] ...

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Փաշինյան

14:33 28.03.2024

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար: «Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը […] ...

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

12:54 28.03.2024

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։ «Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ներքին […] ...

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

12:27 28.03.2024

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին, իր Telegram ալիքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Երևանում հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը […] ...

BACK_TO_TOP