13:14 03.04.2020
Վերջին տարիներին ՀՀ-ում որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների, ինչպես նաև ծննդաբերությունից հետո երեխաներին ծնողներից ապօրինի բաժանելու վերաբերյալ ստացված հաղորդումների շրջանակներում 2019-2020թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ակտիվ նախաձեռնողականությամբ քննչական մարմինների վարույթում հարուցվել և քննվում է 14 քրեական գործ:
Մասնավորապես՝ մեկ տասնյակից ավել երեխաների որդեգրումը ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով իրականացված լինելու և երեխաների վաճառքի ենթադրյալ հանցագործության մասին վկայող փաստական տվյալների կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 169-րդ հոդվածով, 200-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ-ում:
Դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար կատարվել և կատարվում են մեծ ծավալի քննչական, դատավարական գործողություններ: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են վերջին տարիների ընթացքում արտերկիր որդեգրված երեխաների երկու տասնյակից ավել կենսաբանական ծնողներ և նրանց հարազատներ, որոնց մեծամասնությունը նշել են, որ երեխաների նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարվել են ծննդատան բուժանձնակազմի կողմից ցուցաբերված խաբեության, շանտաժի և սպառնալիքի ազդեցության արդյունքում:
Պարզվել է, որ վերոնշյալ երեխաները որդեգրվել են օտարերկրյա մի շարք պետությունների քաղաքացիների կողմից:
Նախաքննության ընթացքում ստացվել են նախկին տարիներին ծննդաբերած շուրջ 200 մայրերի և նրանց հարազատների դիմումներ: Նրանցից մի քանի տասնյակը հարցաքննվել են, հաղորդումների մեծ մասը կցվել է վերոնշյալ քրեական գործին, այսինքն՝ դիմումներում նշված հանգամանքները ևս դարձել և դառնում են քննության առարկա:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է երեխաներին ծնողներից առանց նրանց համաձայնության բաժանելու և առուվաճառքի նոր դեպքեր: Ուստի, քրեական գործի նյութերով հարուցվել է 2 քրեական գործ, որից մեկը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով, մյուսը՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նշված քրեական գործերը միացվել են մայր գործին։
Բացի դրանից՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն է ստացվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույնատիպ հանգամանքների փաստով հարուցված 1 քրեական գործ, որն ընդունվել է վարույթ և կատարվում է նախաքննություն։
Քրեական գործի հարուցումից հետո, 2019-2020թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նաև ԶԼՄ-ներում հրապարակված 2 հոդվածներ, որոնք ուղարկվել են ՀՀ ոստիկանություն:
Արդյունքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում նույնատիպ հանգամանքների փաստերով հարուցվել է թվով 3 քրեական գործ, որից 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի և 314-րդ հոդվածի և 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իսկ ստացված մեկ գրությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ:
Բացի վերոնշյալը, ՀՀ դատախազություն են ստացվել և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն են ուղարկվել ևս 3 դիմում և 6 ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածներ: Դրանցից 4-ի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր, այդ թվում 4-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Իսկ մնացած 5-ի վերաբերյալ ներկայացված փաստերը ստուգվում են քրեական գործերի նախաքննության շրջանակներում։
Բացի դրանից՝ ինչպես անմիջական, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով 28 դիմում ուղարկվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու, Կենտրոնականի և Մաշտոցի բաժիններ, որից 2-ի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է, 2-ով ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, 18-ն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչություն՝ 2019թ. հոկտեմբերի 26-ին հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քննության առարկա դարձնելու համար, իսկ մնացած 6 դիմումներում նշված փաստերը ստուգելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։
Իսկ քաղաքացու կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ստացված՝ երեխային բաժանելու վերաբերյալ մեկ դիմում-բողոքի քննարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ վերացվել է դեռևս 2015թ. այդ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:
ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող՝ որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ 1 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի:
Քրեական գործով իրականացվում են ակտիվ և լայնածավալ քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական գործողություններ: Առանձին գործերով նշանակվել և իրականացվել են դատագենետիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունների արդյունքում կայացվել են դատավարական որոշումներ:
ՀՀ գլխավոր դատախազը իրականացված որդեգրումների պրոցեսում հնարավոր ապօրինությունները, դեպքերի իրական հանգամանքները, բացահայտված հանցավոր սխեմայում այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը, ինչպես նաև քրեական գործերի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է հասցեագրել ՀՀ ԱԱԾ տնօրենին։
23:48 24.04.2024
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը23:25 24.04.2024
Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից21:09 24.04.2024
Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ը20:50 24.04.2024
Կրիշտիանուն մոլորակի լավագույն հարձակվողն է. Ռոսսի20:16 24.04.2024
Անգլիացի ամուսինները վերանորոգել են խոհանոցը և գտել 17-րդ դարի գանձ20:05 24.04.2024
Բայդենը ստորագրել է Ուկրաինային օգնության մասին օրինագիծը19:09 24.04.2024
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը18:35 24.04.2024
Կամո գյուղում հրդեհ է բռնկվել18:16 24.04.2024
ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Լամին Յամալի համար17:47 24.04.2024
Չավին շատ շուտ հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին․ Վենգեր17:22 24.04.2024
Բայրամյանը ցանկանում է կարիերան ավարտել «Ռոստովի» կազմում17:00 24.04.2024
Հայտնի են Եվրո-2024-ը սպասարկող մրցավարները16:43 24.04.2024
Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր16:27 24.04.2024
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը16:08 24.04.2024
Հայաստան Մ16 հավաքականն առաջին հաղթանակն է տարել ՈւԵՖԱ-ի մրցաշարում15:47 24.04.2024
Եվս 7 հայ բռնցքամարտիկ այսօր կփորձի մեդալ ապահովել․ ԵԱ15:02 24.04.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր14:48 24.04.2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ14:04 24.04.2024
Վլադիմիր Պուտինը և Սերգեյ Շոյգուն ամենօրյա կապի մեջ են․ Պեսկով13:24 24.04.2024
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին12:42 24.04.2024
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում11:58 24.04.2024
Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն11:21 24.04.2024
Հայտնաբերվել է բնության առաջին մոլեկուլը11:05 24.04.2024
Բժիշկը թվարկել է մտավոր ունակությունների վրա ազդող հիվանդություններըԲժիշկ-փորձագետ, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Դեմյանովսկայան «Իզվեստիային» մանրամասն պատմել է, թե որ հիվանդություններն են բացասաբար ազդում մարդու մտավոր ունակությունների վրա։ Նրա խոսքով, ինսուլտից հետո հաճախ մտավոր ունակությունները նվազում են։ Այս պայմանը բժշկության մեջ կոչվում է հետինսուլտային կոգնիտիվ խանգարում: Կաթվածը կարող է խանգարել ուղեղի տարբեր հատվածների արյան մատակարարմանը, որոնք պատասխանատու են ինտելեկտի համար: Արդյունքում, մարդու հիշողությունը […] ...
23:20 23.04.2024
Կինը վտանգավոր հիվանդության ախտանիշները շփոթել է միգրենի հետ և կորցրել գանգի մի մասըԲրիտանուհի Քիմբերլի Բագլին կորցրել է գանգի մի մասը վտանգավոր հիվանդության պատճառով, որը նա շփոթել է միգրենի հետ։ Ուսուցչի պատմությունը, ով ծանր հիվանդության ախտանիշները շփոթել է ուժեղ գլխացավի հետ, հրապարակել է Metro-ն։ Բագլիի խոսքով՝ 2023 թվականի ամռանը նա հանկարծ զգացել է ահավոր գլխացավ, որը չէր անցնում։ Բժիշկները, որոնց հետ նա խորհրդակցել է, միգրենի դեմ դեղամիջոցներ են […] ...
15:37 23.04.2024
Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնումԿարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել Առողջապահության նախարարության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների հետ: Նախարարին է ներկայացվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև՝ մեր երկրում կարմրուկով պայմանավորված իրավիճակը, արձանագրված դեպքերը. քննարկվել են կանխարգելիչ միջոցառումները` հիվանդության տարածումը կանխելու համար: Ամփոփվել են նաև իմունականխարգելման ցուցանիշների […] ...
11:28 23.04.2024
«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավը։ Մրցութային արշավի հիմնական նպատակներն են՝ սևեռել դպրոցական երեխաների ուշադրությունը առողջ սնվելու և առողջ ապրելակերպի սովորույթների ուղղությամբ. օգնել դպրոցական երեխաներին՝ զարգացնել առողջ ապրելակերպ և սնուցման […] ...
10:22 23.04.2024
Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ինԿարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կարմրուկի դեմ երկու դեղաչափով պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98 տոկոս իմունիտետ: Թե որոնք են կարմրուկի ախտանշանները, ինչ բարդություններ կարող են առաջանալ և ինչպես բուժել` տեսանյութում: ...
09:28 23.04.2024
Թվարկվել են այն 10 բաղադրիչները, որոնք չպետք է լինեն ատամի մածուկի մեջԱտամի մածուկ ընտրելը ոչ միայն նախասիրության հարց է, այլ նաև բերանի խոռոչի առողջությունը հոգալու կարևոր մաս: Որոշ ատամի մածուկներ կարող են վնասակար բաղադրիչներ պարունակել: Փորձագետները առանձնացնում են 10 նյութ, որոնցից պետք է խուսափել, ինչպես Gazet.ru-ին ասել է ատամնաբույժ Տատյանա Սումցովան։ «Դրանց թվում է տրիկլոզանը: Այս հակաբակտերիալ միջոցը կապված է հակաբիոտիկների դիմադրության և հորմոնալ անհավասարակշռության զարգացման […] ...