Երգչուհի Սելենա Գոմեսի մոտ ախտորոշվել է երկբևեռ աֆեկտիվ խանգարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+14.09 oC

Երգչուհի Սելենա Գոմեսի մոտ ախտորոշվել է երկբևեռ աֆեկտիվ խանգարում

13:00 04.04.2020

Ամերիկացի փոփ երգչուհի Սելենա Գոմեսի մոտ ախտորոշվել է երկբևեռ աֆեկտիվ խանգարում: Այս մասին երգչուհին պատմել է ուրբաթ օրը երգչուհի Մայլի Սայրուսի հետ Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ:

Երգչուհին նշել է, որ հիվանդությունը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ հետազոտվել է հոգեբուժական կլինիկայում: Գոմեսը խոստովանել է, որ հանգստություն է զգացել, երբ իմացել է բժիշկների ախտորոշումը: Ըստ նրա՝ հիվանդության մասին տեղեկատվության մանրամասն ուսումնասիրությունից հետո ինքն ազատվել է լարվածությունից և վախից:

«Երբ ես շատ տեղեկություններ ունեմ, դա իսկապես օգնում է. դադարում եմ վախենալ, երբ իմանում եմ՝ ինչի մասին է խոսքը: Երբ փոքր էի, վախենում էի ամպրոպից, և մայրս ինձ համար գնում էր ամպրոպի մասին բոլոր հնարավոր գրքերը՝ ասելով, որ որքան շատ բան իմանամ ամպրոպի մասին, այնքան ավելի քիչ կվախենամ. և դա այդպես էր»,- խոստովանել է երգչուհին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկական համեմունքները կարող են քաղցկեղածին նյութ պարունակել

09:34 25.04.2024

Հնդկական համեմունքները կարող են քաղցկեղածին նյութ պարունակել

Հնդկաստանի իշխանությունները 20 օրվա ընթացքում կստուգեն համեմունքների բոլոր ընկերությունները՝ մի շարք համեմունքներում քաղցկեղ առաջացնող նյութերի հնարավոր առկայության մասին հաղորդումներից հետո, հաղորդում է NDTV-ն՝ վկայակոչելով աղբյուրները: Ավելի վաղ Հոնկոնգի և Սինգապուրի սննդի կարգավորիչները զգուշացրել էին հնդկական երկու համեմունքների ապրանքանիշերի՝ MDH-ի և Everest-ի չորս ապրանքների օգտագործման մասին՝ էթիլենի օքսիդի ենթադրյալ առկայության պատճառով: Կարգավորողները հայտնել են, որ մարդու […] ...

Թրամփը Բայդենին անվանել է հրեա ժողովրդին և պաղեստինցիներին ատող․ ՏԱՍՍ

09:10 25.04.2024

Թրամփը Բայդենին անվանել է հրեա ժողովրդին և պաղեստինցիներին ատող․ ՏԱՍՍ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը ատում է ինչպես հրեա ժողովրդին, այնպես էլ պաղեստինցիներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մինչ այս՝ նախագահ Բայդենը, քննադատելով Թրամփին, ասել էր, որ ԱՄՆ իշխանություններին չի կարելի վստահել։ Ապրիլի 24-ին հաղորդվել էր, որ Թրամփը պատրաստ է մոտ ապագայում ցանկացած պահի հանդիպել Բայդենի հետ […] ...

Տեխասում ուսանողները պահանջել են ազատ արձակել Պաղեստինին աջակցող կալանավորվածներին

09:00 25.04.2024

Տեխասում ուսանողները պահանջել են ազատ արձակել Պաղեստինին աջակցող կալանավորվածներին

ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքի ուսանողները հավաքվել են տեղի բանտի շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել ավելի քան 50 մարդու, ովքեր կալանավորվել են Պաղեստինին աջակցող համալսարանական ցույցերի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ ուսանողների բողոքի ակցիաները ակտիվացել էին ԱՄՆ-ի՝ Իսրայելին օգնության նոր փաթեթի հաստատման ֆոնին: Ըստ ԶԼՄ-ների՝ դեպքի վայրում են գտնվել անվտանգության ուժեղացված ուժերը։ «Սա […] ...

Մենք պարտավորվում ենք պատմելու Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվածների պատմությունը․ Սամանթա Փաուեր

08:53 25.04.2024

Մենք պարտավորվում ենք պատմելու Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվածների պատմությունը․ Սամանթա Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը X-ի իր էջում գրել է․ «Այսօր մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները, որպեսզի նրանք երբեք չկորեն պատմության մեջ։ Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել են, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ։ Պատիվ ունեմ, […] ...

Ճապոնական կղզին անհայտ պատճառով մնացել է առանց էլեկտրականության

08:28 25.04.2024

Ճապոնական կղզին անհայտ պատճառով մնացել է առանց էլեկտրականության

Հինգշաբթի վաղ առավոտյան Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի Միյակո կղզում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատում է տեղի ունեցել, որի պատճառը դեռ պարզված չէ։ NHK հեռուստաալիքի տվյալներով՝ հոսանքազրկվել է 24490 տնային տնտեսություն, ինչը, ըստ հեռուստաալիքի, կղզու գրեթե բոլոր տներն են։ «Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում մեր սպառողներից այն շրջաններում, որտեղ հոսանքազրկվել է, մենք ստեղծել ենք շտաբ՝ միջադեպը լուծելու համար և […] ...

Հութիները հարձակվել են երկու առևտրային նավերի և ամերիկյան կործանիչի վրա

08:12 25.04.2024

Հութիները հարձակվել են երկու առևտրային նավերի և ամերիկյան կործանիչի վրա

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հարձակվել են ԱՄՆ-ին և Իսրայելին պատկանող Maersk Yorktown և MSC Veracruz առևտրային նավերի վրա: Հերթական հարձակումն իրականացվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչի վրա Ադենի ծոցում, ասել է ռազմական խոսնակ Յահյա Սարիան՝ մեջբերելով Al Masirah հեռուստաալիքը։ «Մի քանի հականավային հրթիռներ Ադենի ծոցում խոցել են ամերիկյան Maersk Yorktown նավը։ Միևնույն ժամանակ, օդուժը մեծ […] ...

BACK_TO_TOP