Մոսկվայում կորոնավիրուսի թեսթավորման վճարովի ծառայություն է բացվում՝ «առաքումով». Rospotrebnadzor.ru – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+23.09 oC

Մոսկվայում կորոնավիրուսի թեսթավորման վճարովի ծառայություն է բացվում՝ «առաքումով». Rospotrebnadzor.ru

17:38 06.04.2020

Ռուսաստանում գործարկվել է կորոնավիրուսի թեսթավորման նոր լաբորատորիա, որը գործելու է վճարովի հիմունքներով։ Մարդիկ, ըստ «Ռոսկոմնադզորի» հաղորդագրության, կկարողանան իրենց ցանկությամբ անցնել թեստավորումը՝ իրենց մոտ կորոնավիրուսի առկայությունը ստուգելու համար։

Լաբորատորիան գործելու է «առաքումով»․ պատվերի հիման վրա մասնագետները մեկնելու են մեկուսացման մեջ գտնվող քաղաքացու կեցավայր, նրան են փոխանցելու թեստավորման պարագաները և բացատրելու են օգտագործման կարգը։ Իսկ երբ քաղաքացին ինքնուրույն վերցնի իր նմուշները, մասնագետները դրանք տանելու են լաբորատորիա և երկու օրվա մեջ ստուգեն վարակի առկայությունը պացիենտի մոտ։

Պատասխանները պացիենտին ուղարկելու են էլեկտրոնային փոստով։

Ծառայությունը առայժմ գործելու է Մոսկվայում և Մերձմոսկվայում, սակայն «Ռոսկոմնադզորը» մտադիր է ընդլայնել այս ծառայության աշխարհագրությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերսկսվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակաահաբեկչական հարցերով երկկողմ խորհրդակցությունները

19:53 23.04.2024

Վերսկսվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակաահաբեկչական հարցերով երկկողմ խորհրդակցությունները

Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ, վերսկսվել են  Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակաահաբեկչական հարցերով  երկկողմ խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Նշվում է, որ մարտին Վաշինգտոնում կայացած Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Անկարայում  երկու երկրների արտգործնախարարությունների գլխավորությամբ կայացել են հակաահաբեկչական խորհրդակցություններ, որոնց շրջանականերում Թուրքիա կատարած այցից և մտքերի անկեղծ փոխանակումից գոհունակություն է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի հակաահաբեկչության […] ...

Մոլդովայում հայտարարել են, որ ԵՄ-ին միանալու հանրաքվեն սպառնում է ինքնիշխանությանը

19:40 23.04.2024

Մոլդովայում հայտարարել են, որ ԵՄ-ին միանալու հանրաքվեն սպառնում է ինքնիշխանությանը

ԵՄ-ին միանալու հանրաքվեն սպառնում է Մոլդովայի ինքնիշխանությանը, նրա բնակիչների ազգային ինքնությանը և ուղղափառ կրոնին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է կոմունիստների և սոցիալիստների ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Բոգդան Տիրդեան։ «Այս հանրաքվեն հսկայական վտանգ է ներկայացնում երկրի ինքնիշխանության, ազգային ինքնության, ուղղափառության, ավանդական ընտանիքի, ֆերմերների համար, ովքեր պարզապես կկորցնեն իրենց հողը»,-գրել է Թիրդեան Telegram-ի իր ալիքում: Մոլդովայի նախագահ Մայա […] ...

ԱՄՆ-ը Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում

19:32 23.04.2024

ԱՄՆ-ը Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում

ԱՄՆ-ը Ուկրաինային 1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ռազմական օգնության այս փաթեթը կֆինանսավորվի Ուկրաինայի և Իսրայելի մասին օրինագծից։ Ավելի վաղ՝ CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ սարքավորումների և իրերի մի մասը, որոնք ԱՄՆ-ը նախատեսում է տեղափոխել Կիև՝ […] ...

Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել

19:19 23.04.2024

Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել

Առնվազն հինգ մարդ մահացել է Ֆրանսիայի հյուսիսային ափերի մոտ, երբ նրանք երկուշաբթի գիշերը փորձել են Լա Մանշի նեղուցով անցնել Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Հայտնի չէ, թե միգրանտների քանի նավ է փորձել հեռանալ գիշերվա ընթացքում։ Առնվազն հինգ մարդ զոհվել է, հաղորդում է ֆրանսիական La Voix du Nord օրաթերթը՝ հավելելով, որ ափին լայնածավալ […] ...

Միացյալ Թագավորությունը լրացուցիչ 75 միլիարդ ֆունտ ստերլինգ կներդնի պաշտպանության ոլորտում

19:10 23.04.2024

Միացյալ Թագավորությունը լրացուցիչ 75 միլիարդ ֆունտ ստերլինգ կներդնի պաշտպանության ոլորտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ասուլիսում ասել է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է ավելացնել պաշտպանական ծախսերն այնպես, որ ՆԱՏՕ-ի երկրներից ծախսերի առումով զիջի միայն ԱՄՆ-ին։ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարին մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Այսօր ես հայտարարում եմ մեր ազգային պաշտպանության վերջին սերնդի ամենամեծ հզորացման մասին: Մենք պաշտպանական ծախսերը կավելացնենք մինչև […] ...

Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց. Ալիև

18:48 23.04.2024

Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց. Ալիև

Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց և ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում կայանալիք COP 29 բնապահպանական համաժողովին ընդառաջ կազմակերպված քննարկման ժամանակ։ «Հայերը պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը։ Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ցանկանում եմ […] ...

BACK_TO_TOP