Այսօրվանից որոշ սահմանափակումներ հանվում են․ անվտանգության կանոնները գեղեցկության սրահներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+22.09 oC

Այսօրվանից որոշ սահմանափակումներ հանվում են․ անվտանգության կանոնները գեղեցկության սրահներում

10:08 04.05.2020

Այսօրվանից Հայաստանում հանվում են որոշ սահմանափակումներ։

Վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի:

Ներկա փուլում վարսավիրանոցներում և գեղեցկության սրահների այլ ծառայությունների մատուցման վայրերում գործում են ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպումը.
1) Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների մատուցման վայրերում ղեկավարության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության):

2) Անհրաժեշտ է անձնակազմին ապահովել մեկանգամյա օգտագործման դիմակների պահուստային պաշարով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, ինչպես նաև անձեռոցիկներով ապահովում:

3) Ապահովվում են պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն:

4) Սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրի, ինչպես նաև ձեռքերի մշակման համար մաշկային հականեխիչների պարտադիր առկայությամբ:

2. Աշխատանքային տարածքի ախտահանումը

1) Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում՝ օգտագործելով 60-80 %-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ:

Մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող այլ պարագաները։

2) Անհրաժեշտ է ապահովել աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչների պարտադիր առկայությունը և կիրառումը՝ այդ նպատակի համար նախատեսված (60-80 %-ոց սպիրտային հիմքով) ախտահանիչների, կոսմետիկ միջոցների կամ ախտահանիչ անձեռոցիկների միջոցով:

3) Սրահում իրականացվում է օդափոխություն յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ յուրաքանչյուր այցելուից հետո:

4) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

5) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է օգտագործված գործիքների ախտահանում՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչներով:

6) Խորհուրդ է տրվում վարակազերծել օդը՝ կիրառելով մարդկանց ներկայությամբ օգտագործման թույլատրելի մանրէասպան լամպեր՝ համապատասխան անձնագրով (ռեցիրկուլյատորներ):

7) Անհրաժեշտ է կազմակերպել սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն վարսավիրանոցում կամ գեղեցկության սրահում:

3. Անձնակազմի համար կանոններ.

1) Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

2) Աշխատակիցների աշխատատեղերի միջև պահպանվում է սոցիալական հեռավորություն՝ առնվազն մեկուկես մետր:

3) Անձնակազմի անդամները պետք է հաճախակի լվան ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրեն ալկոհոլային հիմքով ախտահանիչներով։

4) Աշխատակիցները հնարավորինս խուսափում են միմյանց և այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքսեղմումներից, գրկախառնություններից, շփումների ժամանակ պահպանում են առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։

5) Ընդմիջման ընթացքում արգելվում է աշխատանքային վայրը լքելը:

4. Հաճախորդների սպասարկման կանոններ.
1) Սպասարկումն իրականացվում է բացառապես նախապես հեռախոսով կամ առցանց հերթագրման դեպքում: Միաժամանակ անհրաժեշտ է պահպանել հաճախորդների սպասարկման միջև առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ:

2) Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում և տվյալների գրանցում գրանցամատյանում: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով:

3) Արգելվում է սպասարկող անձնակազմից և հաճախորդից բացի այլ անձանց մուտքը վարսավիրանոցների և գեղեցկության սրահների տարածք:

4) Անհրաժեշտ է բացառել սրահում մարդկանց կուտակումները և հերթերը:

5) Աշխատանքի ժամանակ անձնակազմը կրում է պաշտպանիչ ձեռնոցներ և մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որը փոխվում է 3-4 ժամը մեկ: Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում:

6) Սպասարկման ժամանակ հաճախորդների միջև անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

11:27 25.04.2024

Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով Ոստիկանության ծառայողի՝ հասարակական կարգը պահպանելու պահանջին, հարվածներ է հասցրել նրան։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ […] ...

Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին

11:19 25.04.2024

Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին

Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վեդանտ Պատելը անդրադարձել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում

09:42 25.04.2024

Վեդանտ Պատելը անդրադարձել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Հարց է հնչել, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է գործընթացում, այս կապակցությամբ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն ծրագրո՞ւմ է այցելել տարածաշրջան: «Պետարտուղարը նշեց իր X-ում, որ մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանը […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 25.04.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

22:37 24.04.2024

Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Ստամբուլում արգելել են ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը:  Ինչո՞վ են պատճառաբանել արգելքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Ապրիլի 24. հիշատակի պլատֆորմ» կոչվող հասարակական այդ միավորումը հայտ էր ներկայացրել իշխանություններին՝ խնդրելով ապրիլի 24-ին արտոնել միջոցառումը Ստամբուլում, և այս անգամ միջոցառումն առաջարկվում էր անցկացնել թատրոնի շենքի առջև: Այն Քադըքյոյ թաղամասում է, և ինչպես և սպասվում էր, […] ...

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

19:55 24.04.2024

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո է անցկացվել: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, հիշատակի միջոցառման սկզբում դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել խնկարկման արարողություն և մոմավառություն։ Այնուհետև ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը, դեսպանության աշխատակիցները, Չինաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն ու այդ երկրում կրթություն ստացող հայ ուսանողները մեկ րոպե լռությամբ հարգել […] ...

BACK_TO_TOP