Առաջիկա օրերին մի քանի չվերթ կիրականացվի․ Քաղավիացիայի կոմիտե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+13.09 oC

Առաջիկա օրերին մի քանի չվերթ կիրականացվի․ Քաղավիացիայի կոմիտե

23:08 11.06.2020

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հունիսի 14-16-ը մի քանի չվերթ կիրականացվի։

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 13-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը Scat ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 01:00, Երևանից մեկնում ժամը 02:30):

Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանում դեպի Երևան 18:00):

Ս. թ. հունիսի 15-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 12:30, Երևանից մեկնում ժամը 13:30):

Ս. թ. հունիսի 16-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:30):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

Առաջիկա չվերթների մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել մեր ֆեյսբուքյան էջին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

19:14 28.03.2024

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու […] ...

Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

19:09 28.03.2024

Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Գազայի հատվածում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որը վերածվում է մարդու կողմից առաջացած սովի, հիմնականում Իսրայելի մեղքով է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տյուրկը BBC-ին հայտնել է, որ կա հավանականություն, որ Իսրայելը Գազայի հատվածում սովն օգտագործում է որպես պատերազմի զենք։ «Եթե այդ մտադրությունը հաստատվի, ապա դա կարող […] ...

Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

18:37 28.03.2024

Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

Կերկարաձգվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը, կընդլայնվի նաև շահառուների շրջանակը: Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի կտրամադրի մթերք և դեղեր: Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը

16:46 28.03.2024

Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը կարծում է, որ Ֆրանսիան անելիք ունի Հայաստանի պաշտպանունակությունը և ինքնիշխանությունն ամրապնդելու հարցում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան դարձել է Հայաստանի առանցքային գործընկերը պաշտպանության ոլորտում, ինչը երկրին թույլ է տալիս Հայաստանին հավասարակշռել հարաբերությունները իր ագրեսիվ հարևանի՝ Ադրբեջանի հետ։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Անն-Լորանս Պետելը խոսել է ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ […] ...

Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին

15:48 28.03.2024

Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո շատ քիչ ժամանակ է անցել կատարվածի հիմնավորված վարկածների առաջ քաշման համար, հետաքննություն է ընթանում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այստեղ պարզապես պետք է ելնել նրանից, որ շատ քիչ ժամանակ է անցել, ժամանակ է պետք, որպեսզի հիմնավորված վարկածներ ի հայտ գան»,- լրագրողներին ասել է նա։   ...

Կրեմլում պատասխանել են հարցին, թե ինչու Պուտինը չի գնացել Crocus

15:27 28.03.2024

Կրեմլում պատասխանել են հարցին, թե ինչու Պուտինը չի գնացել Crocus

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այս օրերին Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչության վայր մեկնելը տեղին չի լինի, քանի որ դա կխանգարի մարդկանց փրկելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու շտաբի աշխատանքներին, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս սարսափելի ահաբեկչության առաջին իսկ րոպեներից բոլոր համապատասխան ծառայությունները և, իհարկե, Մոսկվայի մարզի ղեկավարությունը՝ Վորոբյովի գլխավորությամբ, ձեռնարկել են բոլոր […] ...

BACK_TO_TOP