Ուղղաթիռով Գորիսից Երևան է տեղափոխվել երկրորդ հարկից ընկած 5-ամյա փոքրիկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+13.09 oC

Ուղղաթիռով Գորիսից Երևան է տեղափոխվել երկրորդ հարկից ընկած 5-ամյա փոքրիկ

16:53 17.06.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխա, որը երկրորդ հարկից ընկել է ցած։

«Երեխան նախ՝ տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածք, աջ ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնի սալջարդ, ունեցել է նաև ներքին արյունահոսություն։ Վիճակը գնահատվում է ծանր։

Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ»,- տեղեկացրել է Դերձյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասնագետը նշել է գործողություններ թունավոր օձի խայթոցի դեպքում

10:22 29.03.2024

Մասնագետը նշել է գործողություններ թունավոր օձի խայթոցի դեպքում

Վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես վարվել թունավոր օձի խայթոցի դեպքում։ «Օձի խայթոցից հետո անհրաժեշտ է անհապաղ անշարժացնել ախտահարված վերջույթը (ձեռքը, ոտքը)՝ օգտագործելով առկա միջոցները: Տուժածին պառկեցրեք հորիզոնական դիրքով, ապահովեք լիարժեք հանգիստ, թույլ մի տվեք նրան շարժվել կամ ֆիզիկական ջանքեր գործադրել, դա կդանդաղեցնի թույնի տարածումը»,- նշել է Ումնովը։ Հաջորդը, ըստ նրա, պետք է […] ...

Բժիշկը զգուշացրել է առավոտյան վազքի վտանգների մասին

09:54 29.03.2024

Բժիշկը զգուշացրել է առավոտյան վազքի վտանգների մասին

Վազքը ոչ միայն սիրված սպորտ է, այլև ընդհանուր հոբբի: Այն ինքնին վտանգավոր չէ, սակայն որոշակի նախազգուշական միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Մասնավորապես, չպետք է վազել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան, «Իզվեստիա»-ի հետ զրույցում զգուշացրել է ռևմատոլոգ Իրինա Կորշունովան։ «Վաղ առավոտյան կամ ուշ գիշերը վազելը կարող է բացասական ազդեցություն ունենալ նյարդային համակարգի վրա։ […] ...

Գիտնականները հայտնում են 40 տարեկանից հետո սրտի առողջությունը վերականգնելու հնարավորության մասին

09:49 29.03.2024

Գիտնականները հայտնում են 40 տարեկանից հետո սրտի առողջությունը վերականգնելու հնարավորության մասին

3,8 միլիոն հիվանդների շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 40 տարեկանում սրտի վատ առողջություն ունեցող մարդիկ կարող են բարելավել այն և նվազեցնել հիվանդությունների ռիսկը: Այս մասին հայտնում է Սրտի ամերիկյան ասոցիացիան (AHA): Գիտնականները վերլուծել են Հարավային Կորեայի 3,8 միլիոն մարդկանց տվյալները, ովքեր չեն տառապել սիրտ-անոթային կամ երիկամների հիվանդությամբ: Նրանց 62,8%-ը տղամարդիկ են եղել, մասնակիցների […] ...

Հայտնի են դարձել դեղամիջոցներ, որոնք մեծացնում են դեմենցիայի զարգացման ռիսկը

09:16 29.03.2024

Հայտնի են դարձել դեղամիջոցներ, որոնք մեծացնում են դեմենցիայի զարգացման ռիսկը

Դանիայի Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ աղեստամոքսային տրակտի դեղամիջոցների՝ պրոտոնային պոմպի ինհիբիտորների ընդունումը կարող է մեծացնել դեմենցիայի զարգացման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia (A&D) ամսագրում: Պրոտոնային պոմպի ինհիբիտորները (PPIs) դեղերի խումբ են, որոնք նվազեցնում են ստամոքսի թթվի արտադրությունը: Դրանց ընդունման երկարաժամկետ ազդեցությունը գնահատելու համար գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել 60-ից 75 […] ...

Ակնաբույժը պատմել է, թե ինչպես կարելի է նվազեցնել աչքերի լարվածությունը գաջեթներից

08:36 29.03.2024

Ակնաբույժը պատմել է, թե ինչպես կարելի է նվազեցնել աչքերի լարվածությունը գաջեթներից

Գաջեթների էկրանների առջև երկար ժամանակ անցկացնելը կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների։ Բժիշկների առաջարկությունները խիստ են և գործնականում շատերի համար անհնարին՝ մեծահասակները օրական մինչև 2-3 ժամ, երեխաները՝ մինչև 1-2 ժամ: Ուստի կարևոր է իմանալ գաջեթների անվտանգ օգտագործման կանոնների մասին և սովորեցնել երեխաներին։ Դրանց մասին «Իզվեստիային» հայտնել է ակնաբույժ Նատալյա Զախարովան։ Նա նշել է, որ բացասական […] ...

Կենսաբանը պատմել է, թե ինչպես է ընկույզն օգնում իջեցնել խոլեստերինի մակարդակը

08:23 29.03.2024

Կենսաբանը պատմել է, թե ինչպես է ընկույզն օգնում իջեցնել խոլեստերինի մակարդակը

ՌԴ Կրթության պետական ​​համալսարանի ֆիզիոլոգիայի, մարդու էկոլոգիայի և կենսաբժշկական գիտելիքի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Սոզիկինը «Իզվեստիա»-ին ասել է, թե ինչպես է ընկույզն օգնում նվազեցնել խոլեստերինի մակարդակը: «Ըստ ԱՀԿ-ի՝ վերջին տասնամյակում սրտանոթային հիվանդություններից մահացությունը մշտապես առաջին տեղում է եղել: Պատճառներից մեկն էլ ուղեղի անոթների, սրտի կորոնար զարկերակների, երիկամային անոթների աթերոսկլերոզային վնասումն է (լյումենի խտացումն ու նեղացումը)»,- ասել […] ...

BACK_TO_TOP