Մահացած պացիենտներից ամենաերիտասարդը եղել է 50 տարեկան, ամենատարեցը՝ 94 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+26.09 oC

Մահացած պացիենտներից ամենաերիտասարդը եղել է 50 տարեկան, ամենատարեցը՝ 94

11:15 19.06.2020

Հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, որոնցից 8266-ն` առողջացած, 319-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10462 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 91943 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 459 նոր դեպք և 706 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 110 է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

613 օր․ բժիշկները հայտարարել են մինչ օրս ամենաերկար տևողությամբ կորոնավիրուսային վարակի մասին

13:37 19.04.2024

613 օր․ բժիշկները հայտարարել են մինչ օրս ամենաերկար տևողությամբ կորոնավիրուսային վարակի մասին

Բժիշկները հայտարարել են մինչ օրս ամենաերկար կորոնավիրուսային վարակի մասին, որն առկա է եղել 613 օր թուլացած իմունիտետով 72-ամյա հիվանդի մարմնում՝ մինչև նրա մահը արյան քաղցկեղից։ Այդ ընթացքում վիրուսը կուտակել է ավելի քան 50 մուտացիա։ Հայտնել է Կլինիկական մանրէաբանության եվրոպական միության մամուլի ծառայությունը և վարակիչ հիվանդությունները։ «Կորոնավիրուսային վարակը հանգեցրել է SARS-CoV-2-ի նոր տարբերակների ի հայտ գալուն, […] ...

Բժիշկը պատմել է, թե ինչպես են մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումներն ազդում ինքնազգացողության վրա

08:23 19.04.2024

Բժիշկը պատմել է, թե ինչպես են մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումներն ազդում ինքնազգացողության վրա

Մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումների ֆոնին կարելի է նկատել սրտի հաճախության բարձրացում, թուլություն, շնչահեղձություն, միգրենի նոպաներ և արյան ճնշման բարձրացում, այդ օրերին դուք պետք է փորձեք խուսափել ծանրաբեռնվածությունից, սթրեսից, լավ քնել: Ավելի շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է  առողջության առաջնային պահպանման հարցերով գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։ «Ճնշման աննորմալ փոփոխությունները և մագնիսական փոթորիկները փորձություն […] ...

Գարնանը սրվում են սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունները. Առողջապահության նախարարության խորհուրդները

18:39 18.04.2024

Գարնանը սրվում են սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունները. Առողջապահության նախարարության խորհուրդները

Գարնանը սրվում են սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունները, մեծանում է սիրտ-անոթային սուր հիվանդությունների հավանականությունը: Զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն ունեցող անձանց մոտ հատկապես կարող են նկատվել արյան շրջանառության համակարգի հետ կապված փոփոխություններ` ☑️ զարկերակային ճնշման բարձրացում ☑️ սրտի կծկումների հաճախության բարձրացում ☑️ սրտի իշեմիկ հիվանդության երևույթներ: Սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք պետք է […] ...

Ո՞ր հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի սահմանափակումով պարտադիր

17:14 18.04.2024

Ո՞ր հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի սահմանափակումով պարտադիր

Մի շարք հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի սահմանափակումով պարտադիր, վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Դավիթ Գյուրջինյանը: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Բժիշկը թվարկել է հայտնի տնական ուտեստի օգուտները

10:09 18.04.2024

Բժիշկը թվարկել է հայտնի տնական ուտեստի օգուտները

Թթու կաղամբն օգնում է բարելավել առողջությունը՝ շնորհիվ վիտամինների և պրոբիոտիկների պարունակության, ասել է բժիշկ-թերապևտ Անաստասիա Աղաևան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում խոսել է տնական թթվի առավելությունների մասին։ Աղաևան բացատրել է, որ թթու կաղամբը ստացվում է խմորման արդյունքում՝ աղաջրում խմորում է սեփական հյութից և աղից։ Դրա շնորհիվ մթերքի բաղադրությունը փոխվում է՝ 100 գրամ թթու կաղամբը պարունակում է […] ...

Էնդոկրինոլոգը թվարկել է շաքարավազ և ճարպ պարունակող մթերքներ

09:48 18.04.2024

Էնդոկրինոլոգը թվարկել է շաքարավազ և ճարպ պարունակող մթերքներ

Առողջությունն ու կյանքի բարձր որակը պահպանելու համար խորհուրդ է տրվում սննդակարգում սահմանափակել ավելացված շաքար, հագեցած ճարպեր և աղ պարունակող մթերքները, ինչպես նաև վերամշակված կարմիր միս, ավելի լավ է ամբողջությամբ հրաժարվել ալկոհոլից և ծխախոտից, ասել է էնդոկրինոլոգ Ամինա Կուշչետերովան։ «Ես կցանկանայի դիտարկել այն մթերքների ցանկը, որոնք իսկապես պետք է հնարավորինս սահմանափակվեն, քանի որ անվերահսկելի օգտագործման դեպքում […] ...

BACK_TO_TOP