Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք և 129 առողջացած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+6.09 oC

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք և 129 առողջացած

10:48 22.06.2020

Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 96843 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք և 129 առողջացած։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 117 է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը պատմել է՝ ինչի մասին կարող են վկայել խուճապի նոպաները

23:17 28.03.2024

Բժիշկը պատմել է՝ ինչի մասին կարող են վկայել խուճապի նոպաները

Գարնանը մարդիկ հաճախ ունենում են դյուրագրգռություն և անբացատրելի անհանգստություն, որի առավելագույն դրսևորումը կարող է լինել խուճապի նոպան, զգուշացրել է բժիշկ Մարինա Բերեժնայան։ Բերեժնայան խուճապի նոպայի հիմնական նշաններ է անվանել արագ սրտի բաբախյունը, շնչահեղձությունը, վատառողջությունը և տարբեր վայրերում ցավերը: Բժիշկը զգուշացրել է, որ խուճապի նոպան կարող է սկսվել նույնիսկ զգալի արտաքին գրգռիչների կամ սթրեսի բացակայության դեպքում […] ...

Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

16:17 28.03.2024

Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Երեխաները հետաքրքրասեր են և հաճախ ուսումնասիրում են պայուսակների, պահարանների պարունակությունը: Գրավիչ փաթեթավորմամբ գունավոր հաբեր գտնելիս` երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն: ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է. «Սիրելի ծնողնե՛ր, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում: Նախքան երեխային վիտամին կամ դեղ […] ...

Սննդային հավելումներ ընդունելուց հետո Ճապոնիայում արձանագրվել է մահվան ևս երկու և հոսպիտալավման 106 դեպք

10:53 28.03.2024

Սննդային հավելումներ ընդունելուց հետո Ճապոնիայում արձանագրվել է մահվան ևս երկու և հոսպիտալավման 106 դեպք

Ճապոնական Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերությունը հայտնել է ևս երկու մարդու մահվան մասին, ովքեր նախկինում ընդունել են իր արտադրած սննդային հավելումը: «Երեկ (մարտի 27-ին) լուր ստացանք երիկամների հիվանդության պատճառով մահացած մարդու ընտանիքից, ով ընդունել է Beni-koji Cholesterol Help հավելումը, ինչպես նաև մարտի 27-ին հարազատներից հայտնի դարձավ մեկ այլ անձի մահվան մասին, ով հավելումն օգտագործում է 2021 […] ...

Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել

10:10 28.03.2024

Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել

Գիտնականներն առաջարկել են կրծքագեղձի ագրեսիվ և դժվար բուժվող քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում: Հետազոտության հիմքում ընկած է այն միտքը, որ կրծքագեղձի եռակի բացասական ուռուցքների կողմից արտադրվող նյութերը կարող են օգտագործվել նույն այդ ուռուցքների դեմ պայքարելու համար։ Փորձագետները վերլուծել են այս տեսակի քաղցկեղի մետաբոլոմիկան (մետաբոլիտների ամբողջությունը) և հայտնաբերել […] ...

Հայտնի են դարձել դեղամիջոցներ, որոնք կարող են մեծացնել աուտիզմի վտանգը

09:37 28.03.2024

Հայտնի են դարձել դեղամիջոցներ, որոնք կարող են մեծացնել աուտիզմի վտանգը

Աուտիզմի վտանգը կարող է մեծանալ հակացնցումային (էպիլեպսիկ նոպաների դեմ) դեղամիջոցների նախածննդյան ազդեցության դեպքում: Այս մասին հայտնում է Healthday-ը։ Օգտագործելով բժշկական գրառումներից ստացված դեղատոմսերի տվյալները՝ հետազոտողները հայտնաբերել են հղի կանանց, ովքեր նոպաների դեմ դեղեր են ընդունել: Նրանց երեխաների շրջանում աուտիզմի տարածվածությունը համեմատվել է այն մայրերի երեխաների հետ, որոնք հակաջղաձգային դեղամիջոցներ չեն ընդունել: Ութ տարեկանում աուտիզմի սպեկտրի […] ...

Ավելորդ քաշի գենետիկորեն հակված մարդկանց ասվել է նիհարելու ճիշտ եղանակը

00:00 28.03.2024

Ավելորդ քաշի գենետիկորեն հակված մարդկանց ասվել է նիհարելու ճիշտ եղանակը

Քեմբրիջի համալսարանի գենետիկ և ճարպակալման հետազոտող Ջայլս Յեոն ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար առաջարկել է քաշը վերահսկողության տակ պահելու միակ վստահելի միջոցը: Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։ Յեոն ասել է, որ գիրության իրական պատճառը ուղեղի մեջ է և նրա անկարողությունը ճիշտ ճանաչել սովի և հագեցվածության զգացումները: Նրա խոսքով՝ նման խանգարումների պատճառը հաճախ գենետիկան է։ Բացի […] ...

BACK_TO_TOP