«Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում բախվել են մոտոցիկլետն ու ավտոմեքենան, կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+24.09 oC

«Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում բախվել են մոտոցիկլետն ու ավտոմեքենան, կա տուժած

11:05 28.06.2020

Հունիսի 27-ին, ժամը 20։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մոտոցիկլետն ու մարդատար ավտոմեքենան․ կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արգիշտի Ս․, ծնված 1997 թ.) և մոտոցիկլետը (վարորդ՝ Հրայր Ն․)։ Հրայր Ն․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտոցիկլետը, դադարեցրել մոտոցիկլետի վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են

18:19 19.04.2024

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են

ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Սյունիքի մարզի փրկարարական վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Սիսիան քաղաքի մի բնակիչ հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացրել հրացան և ռազմամթերք։ Արդյունավետ էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Կումայրիի բաժնի և «Շիրակ» […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

18:10 19.04.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ այս համատեքստում անդրադառնալով Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ իրանցիների իրավունքների պաշտպանությանը: Պաշտպանը նշել է, որ վերոնշյալ անձանց իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են անձամբ […] ...

Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում

18:05 19.04.2024

Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում

Ապրիլի 19-ին`ժամը 13:16-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Սաթյան փողոցի առաջին նրբանցքի տներից մեկի մոտակա ժայռից առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 10 խմ)։ ...

Շիրակի մարզային վարչության ծառայողները շոկո տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

17:55 19.04.2024

Շիրակի մարզային վարչության ծառայողները շոկո տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացնելիս Ջաջուռ բնակավայրում ձերբակալել և ոստիկանությանԱխուրյանի բաժին են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու։ Թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ իրավապահների կասկածանքը հիմնավոր էր։ Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրանյութ է, ձեռք է […] ...

TikTok-ի եւ Instagram-ի նման հարթակները երեխաներին վերածել են հասարակ օգտատերերից բովանդակություն ստեղծողների՝ ներկայացնելով նոր մարտահրավերներ. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

17:46 19.04.2024

TikTok-ի եւ Instagram-ի նման հարթակները երեխաներին վերածել են հասարակ օգտատերերից բովանդակություն ստեղծողների՝ ներկայացնելով նոր մարտահրավերներ. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը: Պատգամավորը նշել է. «Երբեմն միայն մեկ քայլը կարող է երեխային տանել տվյալների հսկայական անտառ, որը կձեւավորի նրա ապագան ու կյանքի հայացքները: Մենք պետք է ապահովենք կրթական համակարգի ներսում անվտանգության ուժեղ միջոցներ՝ երեխաներին պաշտպանելու համար՝ միեւնույն ժամանակ ստեղծելով […] ...

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

17:42 19.04.2024

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց – Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP