Մահացած 11 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    393.28
  • RUBLE
    4.26
  • 424.11
WEATHER
+16.09 oC

Մահացած 11 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

11:17 10.07.2020

Հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 557 նոր դեպք և 709 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը

16:14 29.03.2024

Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետերի, պոլիկլինիկաների, ինչպես նաև գյուղական ամբուլատորիաների տնօրենների հետ: Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը, ծագող խնդիրները, առաջ քաշվել դրանց օպերատիվ լուծում տալու ուղիները: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև իմունականխարգելման ամբողջ տեղեկատվությունը թվային դարձնելու ընթացակարգը` նպատակ ունենալով քայլ առ քայլ հասնելու առողջապահական […] ...

Մասնագետը նշել է գործողություններ թունավոր օձի խայթոցի դեպքում

10:22 29.03.2024

Մասնագետը նշել է գործողություններ թունավոր օձի խայթոցի դեպքում

Վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես վարվել թունավոր օձի խայթոցի դեպքում։ «Օձի խայթոցից հետո անհրաժեշտ է անհապաղ անշարժացնել ախտահարված վերջույթը (ձեռքը, ոտքը)՝ օգտագործելով առկա միջոցները: Տուժածին պառկեցրեք հորիզոնական դիրքով, ապահովեք լիարժեք հանգիստ, թույլ մի տվեք նրան շարժվել կամ ֆիզիկական ջանքեր գործադրել, դա կդանդաղեցնի թույնի տարածումը»,- նշել է Ումնովը։ Հաջորդը, ըստ նրա, պետք է […] ...

Բժիշկը զգուշացրել է առավոտյան վազքի վտանգների մասին

09:54 29.03.2024

Բժիշկը զգուշացրել է առավոտյան վազքի վտանգների մասին

Վազքը ոչ միայն սիրված սպորտ է, այլև ընդհանուր հոբբի: Այն ինքնին վտանգավոր չէ, սակայն որոշակի նախազգուշական միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Մասնավորապես, չպետք է վազել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան, «Իզվեստիա»-ի հետ զրույցում զգուշացրել է ռևմատոլոգ Իրինա Կորշունովան։ «Վաղ առավոտյան կամ ուշ գիշերը վազելը կարող է բացասական ազդեցություն ունենալ նյարդային համակարգի վրա։ […] ...

Գիտնականները հայտնում են 40 տարեկանից հետո սրտի առողջությունը վերականգնելու հնարավորության մասին

09:49 29.03.2024

Գիտնականները հայտնում են 40 տարեկանից հետո սրտի առողջությունը վերականգնելու հնարավորության մասին

3,8 միլիոն հիվանդների շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 40 տարեկանում սրտի վատ առողջություն ունեցող մարդիկ կարող են բարելավել այն և նվազեցնել հիվանդությունների ռիսկը: Այս մասին հայտնում է Սրտի ամերիկյան ասոցիացիան (AHA): Գիտնականները վերլուծել են Հարավային Կորեայի 3,8 միլիոն մարդկանց տվյալները, ովքեր չեն տառապել սիրտ-անոթային կամ երիկամների հիվանդությամբ: Նրանց 62,8%-ը տղամարդիկ են եղել, մասնակիցների […] ...

Հայտնի են դարձել դեղամիջոցներ, որոնք մեծացնում են դեմենցիայի զարգացման ռիսկը

09:16 29.03.2024

Հայտնի են դարձել դեղամիջոցներ, որոնք մեծացնում են դեմենցիայի զարգացման ռիսկը

Դանիայի Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ աղեստամոքսային տրակտի դեղամիջոցների՝ պրոտոնային պոմպի ինհիբիտորների ընդունումը կարող է մեծացնել դեմենցիայի զարգացման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia (A&D) ամսագրում: Պրոտոնային պոմպի ինհիբիտորները (PPIs) դեղերի խումբ են, որոնք նվազեցնում են ստամոքսի թթվի արտադրությունը: Դրանց ընդունման երկարաժամկետ ազդեցությունը գնահատելու համար գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել 60-ից 75 […] ...

Ակնաբույժը պատմել է, թե ինչպես կարելի է նվազեցնել աչքերի լարվածությունը գաջեթներից

08:36 29.03.2024

Ակնաբույժը պատմել է, թե ինչպես կարելի է նվազեցնել աչքերի լարվածությունը գաջեթներից

Գաջեթների էկրանների առջև երկար ժամանակ անցկացնելը կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների։ Բժիշկների առաջարկությունները խիստ են և գործնականում շատերի համար անհնարին՝ մեծահասակները օրական մինչև 2-3 ժամ, երեխաները՝ մինչև 1-2 ժամ: Ուստի կարևոր է իմանալ գաջեթների անվտանգ օգտագործման կանոնների մասին և սովորեցնել երեխաներին։ Դրանց մասին «Իզվեստիային» հայտնել է ակնաբույժ Նատալյա Զախարովան։ Նա նշել է, որ բացասական […] ...

BACK_TO_TOP