Մարմաշեն գյուղում այսօր վերջին հրաժեշտն են տվել կապիտան Սոս Էլբակյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.24
  • RUBLE
    4.20
  • 419.98
WEATHER
+11.09 oC

Մարմաշեն գյուղում այսօր վերջին հրաժեշտն են տվել կապիտան Սոս Էլբակյանին

17:44 16.07.2020

Այսօր Մարմաշեն գյուղում հուղարկավորել են hայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակից զոհված կապիտան Սոս Էլբակյանին։
Պաշտպանության նախարարության N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ 28-ամյա սպան դպրոցն ավարտելուց հետո իր իսկ ցանկությամբ ընտրել էր զինվորականի մասնագիտությունը, Վազգեն Սարգսյանի անվան  ռազմական ակադեմիան ավարտելուց հետո ծառայության էր անցել Տավուշի մարզում տեղակայված սահմանային դիրքերում։

Սոս Էլբակյանը ընտանիքի կրտսեր զավակն էր, ամուսնացած չէր, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով կապիտան Սոս Էլբակյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ ասելիքով է Հայաստանը ներկայանում Հաագայի դատարանում

22:37 16.04.2024

Ի՞նչ ասելիքով է Հայաստանը ներկայանում Հաագայի դատարանում

Այս օրերին ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ընթացքի մեջ են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները: Միջպետական գանգատը ներկայացված է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում: Սա  տեղի է ունենում քաղաքական գործընթացներին զուգահեռ: Այս ամենի համատեքստին անդրադարձել է միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյությում: ...

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա

17:11 16.04.2024

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա

Ապրիլի 17-18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում: 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ: Նախատեսված են Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նաև […] ...

Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ

16:37 16.04.2024

Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Պիեռ դ’Արգենը հայտարարել է, որ «Հայաստանն ընդդեմ» Ադրբեջանի գործով լսումների ընթացքում ադրբեջանական կողմը ձգտում է քննարկումներից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ ու պահանջներ, որոնք վերաբերվում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ իրականացված բռնություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պիեռ դ’Արգենն այս մասին ասել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում։ Նա նշել է, որ […] ...

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը

16:27 16.04.2024

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները Հայաստանում» թեմայով Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) XIII-րդ անվտանգային ֆորումին: Միջոցառմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ, դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Արայիկ Հարությունյանն իր ելույթում ողջունել է միջոցառման մասնակիցներին և ներկայացրել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության […] ...

Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը

16:21 16.04.2024

Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին: Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Ոստիկանության բոլոր ծառայողներին և շնորհակալություն […] ...

Հայաստանում օգոստոսի 3-ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

16:06 16.04.2024

Հայաստանում օգոստոսի 3-ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց միաձայն՝ ստանալով 79 կողմ ձայն: Նախագիծը ներկայացրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր […] ...

BACK_TO_TOP