Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ տուժածի վիճակը ծանր է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+23.09 oC

Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ տուժածի վիճակը ծանր է

10:44 17.07.2020

Հուլիսի 17-ին՝ժամը 04:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 97-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Գևորգ Գ․, ծնված 1986 թ․) և «Ford Transit» (վարորդ՝ Արսեն Ղ., ծնված 1968 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արամ Գ․-ն (ծնված 1990 թ․) արգելափակվել է։

Փրկարարները տուժածին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ

14:48 24.04.2024

Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ

Ապրիլի 24-ին, ժամը 08։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնապատ գյուղին հարակից սարի գագաթին այրվում են խոտածածկույթ և թփուտներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 13։00-ին։ Այրվել է […] ...

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում

12:42 24.04.2024

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում

Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկու մարզադաշտի մոտ բախվել են «Mitsubishi»-ն, «ԵրԱԶ»-ը և «ԳԱԶ 33021» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […] ...

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

08:41 24.04.2024

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Ապրիլի 23-ին պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորատուս գյուղի գերեզմաններում պայթյուն է եղել և կա զոհ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ գյուղի գերեզմանատան մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով փլուզվել է […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

08:19 24.04.2024

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Ապրիլի 24-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1989 […] ...

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

08:09 24.04.2024

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աշխատանքի հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «GAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ք. Խ., […] ...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած

23:44 23.04.2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ դեպի Նոր Հաճն ընթանալիս կամրջի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 20 մետր գլորվելով բախվել քարերին և կողաշրջվել վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, […] ...

BACK_TO_TOP