17:18 21.07.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը պարզաբանում է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կապված հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթի հետ:
Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.
«Կարևոր պաշտոնական պարզաբանում՝ ի գիտություն հեռուստաընկերությունների և լայն հանրության․
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 20-ին հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթ է հայտարարել: Ներկայացված պահանջներից կարելի է հասկանալ, որ մրցույթը հայտարարվել է գործող օրենքի պայմաններով, այլ ոչ թե վերջերս երկրորդ ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի: Ինչո՞ւ էինք հապա այդքան շտապում, եթե, միևնույն է, գործող օրենքով պետք է մրցույթ հայտարարվեր, ի՞նչ է իրականում տեղի ունեցել ու ինչ է տեղի ունենալու հաջորդիվ:
Բանն այն է, որ գործող օրենքով մրցույթները պետք է հայտարարվեին հենց հուլիսի 20-ին, ինչը և ՀՌՀ-ն արել է որպես օրենքի պահանջ, քանի որ նոր օրենքը դեռ ուժի մեջ չի մտել: Մենք կանխատեսել էինք նման ելքը, և անցումային դրույթներում տվել ենք այս խնդրի լուծումը:
Նոր օրենքի անցումային դրույթներով նախատեսվում է, որ եթե օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն կան հայտարարված մրցույթներ, բայց հայտերը դեռ չեն քվեարկվել, այդ մրցույթը չեղյալ է հայտարարվելու, և նոր մրցույթ է հայտարարվելու արդեն նոր օրենքի պայմաններով:
Այսինքն՝ «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքն ուժի մեջ մտնելու հաջորդ օրը (սպասում է Հանրապետության նախագահի ստորագրմանն ու հրապարակմանը) այս մրցույթը չեղյալ է հայտարարվելու: Նոր մրցույթը հայտարարվելու է սեպտեմբերին արդեն նոր օրենքի պայմաններով: Բայց ՀՌՀ-ն օրենք չէր կարող խախտել, ըստ այդմ՝ գործող օրենքով երեկ հայտարարել է մրցույթ»:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...