Վթար Ուլնեցու և Սևակի փողոցների խաչմերուկում․ կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+6.09 oC

Վթար Ուլնեցու և Սևակի փողոցների խաչմերուկում․ կան տուժածներ

09:27 22.07.2020

Հուլիսի 21-ին` ժամը 19։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուլնեցու և Սևակի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Աշոտ Ս․) և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Արմեն Շ․, ծնված 1975 թ․)։ ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Ժիրվարդ Գ․, Հակոբ Ս․ և Գրիգոր) և Արմեն Շ․-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Փրկարարները Ժիրվարդ Գ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են «Skoda» մակնիշի ավտոմեքենան և փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտամետ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվել է տնակ

08:55 29.03.2024

Արտամետ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվել է տնակ

Մարտի 28-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտամետ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:20-ին, մարվել՝ մարտի 29-ին, ժամը […] ...

Լանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում

08:12 29.03.2024

Լանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում

Մարտի 28-ին, ժամը 20։57-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և […] ...

Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել էր էլեկտրական լարերի վրա

19:22 28.03.2024

Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել էր էլեկտրական լարերի վրա

Մարտի 28-ին՝ ժամը 10:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և […] ...

Խոտ գյուղում այրվել է անասնակեր

16:40 28.03.2024

Խոտ գյուղում այրվել է անասնակեր

Մարտի 28-ին՝ ժամը 12:51-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան 1-ին հարկում այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, […] ...

Մեկ օրում արձանագրվել է 16 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

12:06 28.03.2024

Մեկ օրում արձանագրվել է 16 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, անձնական ունեցվածքի […] ...

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է

11:37 28.03.2024

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 372-ի։ Այս մասին հայտնում է «112» Telegram ալիքը՝ հղում անելով աղբյուրին։ Մարտի 27-ին Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը թարմացրել է համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ցուցակը։ Դրանում նշվում է, որ 83 մարդ հոսպիտալացվել է, 40 մարդ դուրս է գրվել տուն։ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող Crocus City […] ...

BACK_TO_TOP