«Մի՛ սպանիր ինձ, հետաքննի՛ր հանցագործությունը». ցույց Վրաստանի ՆԳՆ շենքի մոտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+27.09 oC

«Մի՛ սպանիր ինձ, հետաքննի՛ր հանցագործությունը». ցույց Վրաստանի ՆԳՆ շենքի մոտ

22:35 22.07.2020

«Մի՛ սպանիր ինձ, հետաքննի՛ր հանցագործությունը». այս խորագրով ցույց է տեղի ունեցել  ՆԳՆ Թբիլիսիում տեղակայված շենքի մոտ: Ցույցը կազմակերպվել է «Շեցվալե» (թարգմանաբար՝ փոխիր) շարժման կողմից, որին միացել են նաև «Գաբեդե» (թարգմանաբար՝ փորձիր) և «Սիրցխվիլիա» ( թարգմանաբար՝ ամոթ է) կազմակերպության անդամները: Ցույցը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

Ինչպես հայտարարել են ցույցի կազմակերպիչները՝ վերջին շրջանի աղմկահարույց գործերի հետ կապված ՆԳՆ-ին բազմաթիվ հարցեր ունեն, կազմակերպիչները հաստատությանը մեղադրում են անգործության և ոչ արդյունավետ աշխատանքի մեջ:

Ցույցի ընթացքում հիշել են 19 ամյա ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլիին և 23 ամյա Թամար Բաչալիաշվիլիին, ում փնտրում էին 5 օր շարունակ, ինչից հետո այսօր՝ հուլիսի 22-ին հայտնաբերել են իր իսկ մեքենայում, սպանված:

«Սա վերաբերում է բոլոր այն հարցերին, որոնք հետզհետե կապվում են վրացական երազանքի իշխանության, այնուհետև միմյանց հետ: Որպեսզի ապագայում  ես և դուք չհայտնվենք այն իրավիճակում, որում նախօրեին Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքն էր հայտնվել, պետք է դուրս գանք փողոց»,- հայտարարել է կազմակերպիչներից մեկը:

Հիշեցնենք՝ նախօրեին ուշ երեկոյան Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքը և նրանց աջակիցները բողոքի ցույց էին կազմակերպել, կոչ անելով հետաքննել գործն ու ակտիվորեն շարունակել որոնողական աշխատանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

13:43 19.04.2024

Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին: Քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ այդ հարաբերություններում կարևոր դեր ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը: Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) Ասիայում […] ...

Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին

12:15 19.04.2024

Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին

2-րդ փուլ. ՄԱԿ-ի արդարադատության դատարանում Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ կից ներկայացնելով տեսանյութի հղումը։     ...

Հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է. Ռուստամ Բադասյանն ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա կապակցությամբ

11:25 19.04.2024

Հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է. Ռուստամ Բադասյանն ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա կապակցությամբ

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական խոսք է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ: Արդեն երրորդ տարին է միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր ռազմավարական առաքելությունը, որը հարկ վճարողներն ունեն պետության կյանքում: Հարկ […] ...

Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը. դատախազություն

11:03 19.04.2024

Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը. դատախազություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող` ընդհանուր 1 հա հողամասի նկատմամբ կայացած աճուրդները և կիրառել […] ...

Իսրայելը հակահարված է հասցրել Իրանին. Սպահանում անօդաչու թռչող սարքեր են խոցվել

09:09 19.04.2024

Իսրայելը հակահարված է հասցրել Իրանին. Սպահանում անօդաչու թռչող սարքեր են խոցվել

Իրանի ՀՕՊ համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում է IRIB գործակալությունը։ Ավելի վաղ ամերիկյան ABC News հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը «հրթիռային հարձակում» է իրականացրել Իրանում գտնվող օբյեկտի վրա։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են տեղի ունեցել Սպահան քաղաքի օդանավակայանի և Իրանի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայի […] ...

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

22:38 18.04.2024

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […] ...

BACK_TO_TOP