Իրանում ձերբակալվել է «ԱՄՆ-ից սատարում ստացող» խմբավորման պարագլուխը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+11.09 oC

Իրանում ձերբակալվել է «ԱՄՆ-ից սատարում ստացող» խմբավորման պարագլուխը

23:00 01.08.2020

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են «ԱՄՆ կողմից աջակցություն ստացող» ահաբեկչական խմբավորման պարագլխի։ «Թոնդար» կոչվող կազմակերպության ղեկավարը, ըստ իրանական կողմի հայտարարության, իրավապահների ձեռքն է ընկել հատուկ գործողության արդյունքում։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»։

Խմբավորմանն իրանական կողմը մեղադրում է 2008 թվականին Շիրազում մզկիթի պայթեցման ահաբեկչական գործողության մեջ։ Այդ ժամանակ ահաբեկչության զոհ էր դարձել 10-ից ավելի մարդ։ Եվս 2 հարյուրից ավելի մարդ վիրավորվել էր։ Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն է պատասխանատվություն կրելու այդ գործողության համար։

Իսկ բուն խմբավորումը հանդես է գալիս Իրանում շահական պետական կառավարման համակարգը վերականգնելու օգտին, ինչը հակասում է Իսլամական Հանրապետության ամբողջ տրամաբանությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

17:17 28.03.2024

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

16:06 28.03.2024

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են: Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք է ապրում միջխորհրդարանական համագործակցությունը, որին նպաստում է բարեկամական խմբերի […] ...

Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն

14:57 28.03.2024

Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել է, որ Ֆրանսիան իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով լրտեսական ցանց է ստեղծում՝ ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության։ «Ֆրանսիան տարածաշրջանում խաղաղություն պահպանելու փոխարեն Հայաստանին զենք և զինամթերք է մատակարարում։ Ֆրանսիան դրանով չի սահմանափակվում, իր նպատակին հասնելու համար իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով գաղտնի համագործակցության է ներգրավում տարբեր անձանց, […] ...

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

12:27 28.03.2024

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին, իր Telegram ալիքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Երևանում հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը […] ...

Թուրքիայում նավթամուղի ճեղքման պատճառով բնակչությանը քաղցրահամ ջուր մատակարարող լիճը ծածկվել է նավթային թաղանթով

10:43 28.03.2024

Թուրքիայում նավթամուղի ճեղքման պատճառով բնակչությանը քաղցրահամ ջուր մատակարարող լիճը ծածկվել է նավթային թաղանթով

ՆԱՏՕ-ի նավթատարի վթարից հետո Թուրքիայի արևմտյան Սափանջա լիճը ծածկել է նավթի հաստ թաղանթ, հայտնում է Milliyet թերթը։ «Մազութի արտահոսքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կոջաելի նահանգում ճանապարհային աշխատանքների ժամանակ ՆԱՏՕ-ի նավթատարի ճյուղը ծակվել է, և վառելիքը հոսել է Սապանջա լիճը, որը 4-5 միլիոն մարդու քաղցրահամ ջուր է մատակարարում», – գրում է թերթը։ Իշխանությունները […] ...

Ադրբեջանի հետ կապված խնդիրներ բարձրացնելը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման կիզակետը չէ. ԱՄՆ պետդեպարտամենտ

09:55 28.03.2024

Ադրբեջանի հետ կապված խնդիրներ բարձրացնելը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման կիզակետը չէ. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Այս մասին հարց է հնչել ԱՄՆ պետդեպարտամենտում ճեպազրույցի ընթացքում: Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հանդիպման ընթացքում Ադրբեջանի հետ կապված խնդիրները կբարձրացվեն։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է. «Հնարավոր […] ...

BACK_TO_TOP