Բիլ Գեյթսը կանխատեսել է «կորոնավիրուսային համավարակից ավելի սարսափելի աղետ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.76
  • RUBLE
    4.23
  • 421.76
WEATHER
+15.09 oC

Բիլ Գեյթսը կանխատեսել է «կորոնավիրուսային համավարակից ավելի սարսափելի աղետ»

12:41 07.08.2020

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կանխատեսել է բնապահպանական ճգնաժամ, որի հետևանքները կգերազանցեն կորոնավիրուսի համաճարակի վնասները:

Նա կանխատեսել է, որ մոլորակն առաջիկա մի քանի տասնամյակում, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, կկանգնի գլոբալ ճգնաժամի առջև:

«Որքան էլ համաճարակը սարսափելի է, կլիմայի փոփոխությունը կարող է նույնիսկ ավելի վատ լինել»,- գրել է միլիարդատերն իր բլոգում:

Գեյթսը կարծում է, որ աղետից խուսափելու համար անհրաժեշտ է էապես կրճատել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների քանակը:

Microsoft-ի հիմնադիրը էկոլոգիական ճգնաժամի հետևանքները համեմատել է կորոնավիրուսային համավարակի հետևանքների հետ: 100 000 բնակչության հաշվով` վարակից մահացությունների թիվը միջին հաշվով կազմել է 14: Ըստ ձեռնարկատիրոջ՝ առաջիկա 40 տարիների ընթացքում երկրի վրա ջերմաստիճանի բարձրացումից մահացությունը նույնը կլինի, իսկ 2100 թվականի շեմին այդ ցուցանիշը կլինի հինգ անգամ ավելի բարձր:

Միլիարդատերը կոչ է արել կլիմայի փոփոխության դեմ պայքարը սկսել արդեն այսօր: Մասնավորապես, նա առաջարկել է գիտության և նորարարության միջոցով վերահսկել մթնոլորտ արտանետումների մակարդակը: Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ բնապահպանական խնդիրների դեմ պայքարը պետք է իրականացվի նաև զարգացող երկրներում: Գեյթսը շեշտել է, որ մարդկությունը ժամանակ չունի և պետք է գործի արդեն այսօր:

«Տասնամյակներ կպահանջվեն մաքուր էներգիայի ոլորտում բոլոր անհրաժեշտ մշակումները կատարելու և ներդնելու համար», – ամփոփել է Microsoft- ի հիմնադիրը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ պետդեպի փոխխոսնակն այցելել է Թուրքիա

11:03 16.04.2024

ԱՄՆ պետդեպի փոխխոսնակն այցելել է Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարարությունը X-ի (Twitter) սոցիալական հաշվում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության վարչական և քաղաքական հարցերով փոխքարտուղար Ջոն Բասսին, փոխանցում է «Էրմենիհաբերը» : Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Բացի դրանից, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային […] ...

Գազայում 10 մարդու դի են դուրս բերել «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մոտ գտնվող զանգվածային գերեզմանից. Al Jazeera

10:11 16.04.2024

Գազայում 10 մարդու դի են դուրս բերել «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մոտ գտնվող զանգվածային գերեզմանից. Al Jazeera

Պաղեստինի իշխանությունները Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Ալ-Շիֆա» բժշկական համալիրի տարածքում զանգվածային գերեզման են հայտնաբերել։ Al Jazeera-ն հայտնել է, որ առնվազն 10 զոհի մարմին է հայտնաբերվել։ Հուղարկավորությունը հայտնաբերվել է բժշկական համալիրի գլխավոր մուտքի մոտ՝ վիրաբուժական բաժանմունքի մոտ։ Նախնական վարկածով՝ գերեզմանում կան հիվանդանոցային հիվանդներ։ Թաղման վայրում աշխատանքները շարունակվում են։ Անցյալ շաբաթ Al Jazeera-ն հայտնել էր, որ իսրայելական […] ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «խելամտորեն» կպատասխանի Իրանի հարձակմանը

09:43 16.04.2024

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «խելամտորեն» կպատասխանի Իրանի հարձակմանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իշխող «Լիկուդ» կուսակցության գործընկերներին ասել է, որ Իսրայելը Իրանի հարձակմանը կպատասխանի «խելամտությամբ, ոչ թե զգացմունքներով»: «Մենք կպատասխանենք Իրանին, բայց մենք պետք է խելամտորեն գործենք և չգործենք զգացմունքների վրա: Նրանք պետք է սթրեսի ենթարկվեն այնպես, ինչպես ստիպեցին մեզ սթրեսի ենթարկվել»,- Նեթանյահուի խոսքերն է մեջբերում պետական ​​Kan Radio-ն: Ըստ լրատվամիջոցի՝ Նեթանյահուն կուսակցության անդամներին […] ...

Մասկը մտադիր է X սոցիալական ցանցի նոր օգտատերերի համար ներդնել վճարովի գործառույթներ

09:26 16.04.2024

Մասկը մտադիր է X սոցիալական ցանցի նոր օգտատերերի համար ներդնել վճարովի գործառույթներ

Իլոն Մասկը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ իր X սոցիալական ցանցը նախատեսում է բոլոր նոր օգտատերերից վճար գանձել: «Ցավոք, նոր օգտատերերի համար գրանցումների հասանելիության համար փոքր վճարը միակ միջոցն է դադարեցնելու բոտերի անողոք հարձակումը: Այսօրվա արհեստական ​​ինտելեկտը հեշտությամբ կարող է անցնել բոտի թեստը», – գրել է Մասկը։ Այնուհետև հրապարակումներից մեկում Մասկը պարզաբանել է, որ […] ...

Գրոսսին ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Իրան

09:17 16.04.2024

Գրոսսին ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Իրան

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Իրան՝ Թեհրանի հետ գործակալության համագործակցության մակարդակը բարելավելու նպատակով: «Ես կապեր եմ հաստատում Իրանի կառավարության հետ: Հուսով եմ, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կվերադառնամ Թեհրան, որպեսզի փորձեմ իրավիճակը կարգավորել»,- լրագրողներին ասել է Գրոսին: Նա հույս է հայտնել, որ կկարողանա իրավիճակը բարելավել համագործակցության […] ...

Զորյան ինստիտուտը Հայոց ցեղասպանության պատմությունը կներկայացնի Արիզոնայի համալսարանում

09:10 16.04.2024

Զորյան ինստիտուտը Հայոց ցեղասպանության պատմությունը կներկայացնի Արիզոնայի համալսարանում

Զորյան» ինստիտուտը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է «Ցեղասպանության իրազեկման շաբաթ»միջոցառմանը, որը տեղի է ունենալու Արիզոնայի պետական համալսարանում (ASU) 2024 թվականի ապրիլի 15-19-ը։ Ռոզենբլութ ընտանիքի բարեգործական հիմնադրամը 12-րդ անգամ անցկացվող «Ցեղասպանության իրազեկման շաբաթվա» շրջանակներում համախմբում է ականավոր գիտնականների, քաղաքական գործիչների, ակտիվիստների, արվեստագետների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների, մարդասերների, ովքեր հանդես կգան դասախոսություններով, կներկայացնեն ցուցադրություններ եւ վերապրողների պատմություններ՝ փորձելով […] ...

BACK_TO_TOP