Պուտինն անընդունելի է համարում Բելառուսի գործերին միջամտելու ցանկացած փորձ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+23.09 oC

Պուտինն անընդունելի է համարում Բելառուսի գործերին միջամտելու ցանկացած փորձ

15:03 18.08.2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցում շեշտել է Բելառուսի գործերին ցանկացած միջամտության անընդունելի լինելը, գրում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսական կողմը շեշտում է հանրապետության ներքին գործերին դրսից միջամտելու ցանկացած փորձի անընդունելիությունը, ինչը կարող է հանգեցնել ճգնաժամի հետագա սրացման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում

17:30 24.04.2024

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում։ Այս մասին հայտնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվել է սրբադասված նահատակների ոգեկոչման կարգ։ Ելույթներով հանդես են եկել Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին […] ...

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

17:14 24.04.2024

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կատարվել է նաև Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ, որին ներկա էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան պատասխանատուներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Հավատավոր ժողովրդին ուղղված իր խոսքում Ռուսաստանի և […] ...

Վլադիմիր Պուտինի հաղթանակը ոչ միայն կփոխի աշխարհի քարտեզը, այլև Եվրամիության պատմության ընթացքը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

16:54 24.04.2024

Վլադիմիր Պուտինի հաղթանակը ոչ միայն կփոխի աշխարհի քարտեզը, այլև Եվրամիության պատմության ընթացքը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը կփոխի եվրոպական պատմության ընթացքը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակը ոչ միայն կփոխի աշխարհի քարտեզը, այլև կփոխի Եվրամիության պատմության ընթացքը։ Մեր միությունն այլեւս երբեք նույնը չի կարող լինել»,-ասել է նա։ ...

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

16:27 24.04.2024

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան դիմել է հայ ժողովրդին՝ նշելով, որ Աբխազիայում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։ «Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի ողբերգության զոհերի հիշատակը: Աբխազիայի դիրքորոշումը եղել է և […] ...

Շոլցն ասել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, սակայն պատերազմական վիճակում չէ Ռուսաստանի հետ

16:20 24.04.2024

Շոլցն ասել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, սակայն պատերազմական վիճակում չէ Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ի երկրներն աջակցում են Ուկրաինային, կարևոր է, որ դաշինքը պատերազմի մեջ չլինի Ռուսաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ մամուլի ասուլիսում։ «Գերմանիան և Մեծ Բրիտանիան միասին Ուկրաինայի կողքին են աջակցություն ցուցաբերելիս, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն։ Կարևոր է նաև, որ մենք՝ ՆԱՏՕ-ի երկրները, պատերազմի մեջ չենք […] ...

Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ

16:01 24.04.2024

Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա են գտնվել երկրի նախագահ Լուիս Լակաժե Պոուն, արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, Ուրուգվայի արտաքին գործերի փոխքարտուղար Նիկոլաս Ալբերտոնին, մի շարք այլ նախարարներ և խորհրդարանականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար […] ...

BACK_TO_TOP