Հայաստանի ողջ տարածքով աշխարհազոր կստեղծվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+16.09 oC

Հայաստանի ողջ տարածքով աշխարհազոր կստեղծվի

14:03 25.08.2020

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որոնց համաձայն՝ սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

 «Օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ»:
 Նախագիծն ամբողջությամբ` այստեղ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված․ Արման Եղոյան

20:40 19.04.2024

Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված․ Արման Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված։ Այդ հատվածում գետնի վրա կվերարտադրվեն Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները, […] ...

Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար

20:11 19.04.2024

Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից։ «Հայկազ Արմիկի Նասիբյանին նշանակել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»,- ասված է որոշման մեջ։ ...

Կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորություն․ Միրզոյանի հարցազրույցը` «Arab News» պարբերականին

20:01 19.04.2024

Կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորություն․ Միրզոյանի հարցազրույցը` «Arab News» պարբերականին

Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Arab News» պարբերականին: Հաշվի առնելով այցի պատմական բնույթը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջինը լինելը՝ հարցազրույցը հիմնականում կենտրոնացել է այցի ընթացքում կայացած քննարկումների, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների վրա: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի: ՀՀ ԱԳՆ-ն […] ...

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է պաղեստինյան պետության ստեղծմանը

16:54 19.04.2024

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է պաղեստինյան պետության ստեղծմանը

Միացյալ Նահանգները և G7-ի մյուս երկրները պաշտպանում են պաղեստինյան պետությունը ի վերջո ճանաչելու գաղափարը, սակայն նման քայլի ժամանակը դեռ չի եկել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կապրի կղզում G7-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով։ ««Մեծ յոթնյակի» այսօրվա հայտարարությունը ցույց է տալիս միասնություն այս հարցում: Այն ասում է, որ կգա ճիշտ ժամանակը, երբ հնարավոր կդառնա […] ...

Իսպանիան կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայի տանող քայլերից

16:36 19.04.2024

Իսպանիան կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայի տանող քայլերից

Իսպանիայի կառավարությունը կոչ է անում խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում հակամարտության սրմանը։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։ «Պահի ծանրությունը պահանջում է պատասխանատվություն և զսպվածություն բոլոր կողմերից։ Մենք պետք է խուսափենք ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում հակամարտության սրման», – գրել է նա X-ում։ Սանչեսը նաև դեմ […] ...

Երևանի թիվ 185 և Մ. Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցների համատեղ նախաձեռնությամբ անցկացվել է Համո Սահյանի 110-ամյակին նվիրված միջոցառում

12:52 19.04.2024

Երևանի թիվ 185 և Մ. Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցների համատեղ նախաձեռնությամբ անցկացվել է Համո Սահյանի 110-ամյակին նվիրված միջոցառում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Նարեկացի» արվեստի միությունում ներկա է եղել «Առ քո թևերին, տար ինձ ժամանակ» խորագրով գրական ցերեկույթին՝ նվիրված Համո Սահյանի 110-ամյա հոբելյանին: Սահյանաշունչ օրվա մտահղացումը կյանքի էր կոչվել Երևանի թիվ 185 և Մ. Մեծարենցի անվան 146 հիմնական դպրոցների համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցել են երկու դպրոցների 50 աշակերտներ՝ […] ...

BACK_TO_TOP