Ռուսական Տու-160-ները համաշխարհային ռեկորդ են սահմանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.71
  • RUBLE
    4.27
  • 427.55
WEATHER
+10.09 oC

Ռուսական Տու-160-ները համաշխարհային ռեկորդ են սահմանել

22:50 19.09.2020

Ռուսական Տու-160 գերձայնային ռազմավարական ռմբակոծիչները թռիչքի հեռահարության նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել։ Այս մասին սեպտեմբերի 19-ին հայտնել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հեռահար ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կոբիլեշը, փոխանցում է ՏԱՍՍ-ը ։

«Այսօր Տու-160 գերձայնային ռազմավարական հրթիռակիրների վրա թռիչքի հեռահարության և տևողության նոր ռեկորդ են սահմանել հեռահար ավիացիայի երկու անձնակազմեր», – հայտարարել է գեներալը:

Նրա խոսքերով ՝ օդաչուները հաղթահարել են ավելի քան 20 հազար կիլոմետր և օդում գտնվել ավելի քան 25 ժամ: Ավելի երկար նման դասի ինքնաթիռներում ոչ ոք չի թռչել, հավելել է Կոբլեշը:

Ինչպես նշել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում, ինքնաթիռները թռչել են Էնգելս օդանավակայանից և վայրէջք կատարել նույն վայրում: Երկու ռմբակոծիչների թռիչքը եղել է գեներալ-մայոր Օլեգ Պչելայի և փոխգնդապետ Սերգեյ Վոլկովիցկու հրամանատարության ներքո։ Տու-160-ի թռիչքի ողջ ընթացքում օդում երեք վերալիցքավորում է իրականացվել:

Թռիչքի հեռահարության նախորդ ռեկորդը սահմանել էր նույնպես Տու-160-ը 2010 թվականին: Այդ ժամանակ օդաչուները օդում 24 ժամ և 24 րոպե են անցկացրել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

13:05 28.03.2024

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթություն է անվանել Ռուսաստանի հարձակման հնարավորությունը Լեհաստանի, Չեխիայի կամ Բալթյան երկրների վրա, ինչպես նաև հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարվող F-16 կործանիչներն այլ երկրներից արձակվելու դեպքում օրինական թիրախ կդառնան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինն այս մասին հայտնել է մարտի 27-ին Տորժոկ քաղաքում ռազմական օդաչուների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ ՌԴ նախագահի՝ ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի […] ...

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

12:54 28.03.2024

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։ «Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ներքին […] ...

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

12:27 28.03.2024

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին, իր Telegram ալիքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Երևանում հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը […] ...

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել. կազմակերպության գլխավոր քարտուղար

11:51 28.03.2024

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել. կազմակերպության գլխավոր քարտուղար

Հայաստանը վերջերս չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն քարտուղարությունը Երեւանից պաշտոնական հայտարարություն չի ստացել անդամակցության կասեցման մասին, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ «Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում, սակայն կազմակերպության […] ...

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է

11:37 28.03.2024

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 372-ի։ Այս մասին հայտնում է «112» Telegram ալիքը՝ հղում անելով աղբյուրին։ Մարտի 27-ին Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը թարմացրել է համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ցուցակը։ Դրանում նշվում է, որ 83 մարդ հոսպիտալացվել է, 40 մարդ դուրս է գրվել տուն։ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող Crocus City […] ...

40 սփյուռքահայ կամավոր մասնագետներ ներգրավվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին

11:32 28.03.2024

40 սփյուռքահայ կամավոր մասնագետներ ներգրավվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին

Առաջին անգամ իրականացվող «ԴիասՊրո» կամավորական մասնագիտական առցանց ծրագիրն ընթացքի մեջ է: Հարցազրույցների փուլի ավարտից հետո 40 սփյուռքահայ կամավոր մասնագետներ ներգրավվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին՝ 9 մարզերում և Երևանում: Մասնագետներն ընդգրկված են 5 թիրախային ոլորտներում՝ առողջապահություն, մարդու իրավունքների պաշտպանություն, սոցիալական հարցեր, էկոնոմիկա և զբոսաշրջություն։ Հիշեցնենք, որ ծրագրի առաջին շրջափուլին մասնակցության հայտ էր ներկայացրել 142 […] ...

BACK_TO_TOP