Նոր կորոնավիրուսի պատճառով Չեխիան չի կարող թույլ տալ կրկին կանգնեցնել տնտեսությունը. երկրի նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+25.09 oC

Նոր կորոնավիրուսի պատճառով Չեխիան չի կարող թույլ տալ կրկին կանգնեցնել տնտեսությունը. երկրի նախագահ

13:23 10.10.2020

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում Է, որ հանրապետությունը չի կարող թույլ տալ կրկին կանգնեցնել տնտեսությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով, ինչպես դա տեղի ունեցավ գարնանը: Հոկտեմբերի 10-ին այդ մասին նա հայտարարել Է Պրահայի Mlada fronta Dnes թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կրկին դա (տնտեսության կանգնեցում) չի կարելի թույլ տալ,- նշել Է նա,- (Չեխիայում) տեղի կունենա գործունեության բոլոր տեսակների կրճատում, որոնք  կապված չեն տնտեսության հետ»: Կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի պայմաններում, նրա խոսքով՝ Չեխիայում հնարավոր Է բոլոր մշակութային-ժամանցային եւ մարզական միջոցառումների ժամանակավոր դադարեցում: Հանրապետության բնակիչները, նշել Է նա, պետք Է խուսափեն հասարակական վայրեր այցելելուց, ավելի լավ Է մնալ տանը, «զբաղվելով տնտեսական գործերով եւ գիք ընթերցելով»:

Մինչդեռ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը նախօրյակին չի բացառել ազգային տնտեսության կանգնեցման հավանականությունը, եթե երկրում համաճարակաբանական իրավիճակը շարունակի վատթանանալ:

Անցած յոթ ամսում կորոնավիրուսի հարուցած բարդություններից հանրապետությունում մահացել Է 905 մարդ: Նախօրյակին առավոտյան առողջապահության նախարարությունը հայտնել Է 869 մահացու վախճանների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիան դատապարտել է ցանկացած գործողություն, որը հանգեցնում է Մերձավոր Արևելքում էսկալացիայի

12:29 19.04.2024

Ճապոնիան դատապարտել է ցանկացած գործողություն, որը հանգեցնում է Մերձավոր Արևելքում էսկալացիայի

Ճապոնիայի կառավարությունը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով և դատապարտում է ցանկացած գործողություն, որը հանգեցնում է լարվածության հետագա աճի։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։ «Այս պահին մենք չգիտենք, թե արդյոք Իսրայելն ընդունել է իր ներգրավվածությունը, բայց ամեն դեպքում, Ճապոնիայի կառավարությունը խորապես անհանգստացած է Մերձավոր Արևելքում […] ...

Պակիստանում մահապարտ-ահաբեկիչը հարձակվել է Ճապոնիայի քաղաքացիների տեղափոխող ավտոբուսի վրա

12:23 19.04.2024

Պակիստանում մահապարտ-ահաբեկիչը հարձակվել է Ճապոնիայի քաղաքացիների տեղափոխող ավտոբուսի վրա

Պակիստանի Սինդ նահանգի մայրաքաղաք Կարաչիում մահապարտ-ահաբեկիչը հարձակվել է Ճապոնիայի հինգ քաղաքացիների տեղափոխող ավտոբուսի վրա։ Այս մասին հայտնում է Dawn թերթը՝ ոստիկանությանը հղումով։ Ճապոնիայի քաղաքացիները չեն տուժել և ապահով են։ Պայթուցիկներով մոտոցիկլետ վարող մահապարտ-ահաբեկիչը և նրա հանցակիցներից մեկը սպանվել են ոստիկանների կողմից։ Միջադեպի ժամանակ վիրավորվել է ճապոնացիներին ուղեկցող պակիստանցի։   ...

Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին

12:15 19.04.2024

Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին

2-րդ փուլ. ՄԱԿ-ի արդարադատության դատարանում Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ կից ներկայացնելով տեսանյութի հղումը։     ...

Փարիզը կոչ է արել Մերձավոր Արևելքի իր գործընկերներին խուսափել էսկալացիայից

12:13 19.04.2024

Փարիզը կոչ է արել Մերձավոր Արևելքի իր գործընկերներին խուսափել էսկալացիայից

Ֆրանսիան կոչ է արել Մերձավոր Արևելքի իր բոլոր գործընկերներին զերծ մնալ էսկալացիայից և զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին Sud Radio ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Ժան-Նոել Բարոն։ «Դեռ վաղ է մեկնաբանել այն, ինչ տեղի է ունեցել այս գիշեր։ Ֆրանսիայի դիրքորոշումն այն է, որ կոչ արվի տարածաշրջանի բոլոր գործընկերներին զսպվածություն ցուցաբերել»,-ասել է նա: ...

G7 երկրները կքննարկեն ապրիլի 19-ին Իրանի վրա Իսրայելի հարձակման շուրջ ստեղծված իրավիճակը

11:34 19.04.2024

G7 երկրները կքննարկեն ապրիլի 19-ին Իրանի վրա Իսրայելի հարձակման շուրջ ստեղծված իրավիճակը

«Մեծ յոթնյակի» երկրները նախատեսում են ապրիլի 19-ին Իտալիայում արտաքին գործերի նախարարության ղեկավարների և ասոցիացիայի անդամների հանդիպման ժամանակ քննարկել Իսրայելի հարձակումն Իրանի վրա։ Այս մասին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հայտնել է սոցիալական X ցանցի իր էջում: «Իրանում գիշերային պայթյունների մասին ինձ տեղեկացրել են Կանադայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: Մենք […] ...

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

11:14 19.04.2024

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 18-ին մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղությունն ու արդարությունը, և որտեղ անցյալի վայրագությունները երբեք չեն կրկնվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «CyprusMail»-ը։ Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնակատար Զաքարիա Կուլիասն իր ելույթում նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց […] ...

BACK_TO_TOP