Գիշերն Արցախում հրթիռակոծությունը չի դադարել․ «Հորիզոնին» մանրամասներ է ներկայացրել Վահրամ Պողոսյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+13.09 oC

Գիշերն Արցախում հրթիռակոծությունը չի դադարել․ «Հորիզոնին» մանրամասներ է ներկայացրել Վահրամ Պողոսյանը

12:51 11.10.2020

Այս օրերին Ստեփանակերտն ու Արցախի քաղաքային և գյուղական այլ բնակավայրեր հրթիռակոծելու համար հակառակորդը հիմնականում օգտագործել է «Սմերչ», «Պոլոնեզ», կասետային ռումբեր և միջազգային տարբեր կոնվենցիաներով արգելված այլ զինատեսակներ։ Այս մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում Արտյոմ Երկանյանին փոխանցեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Չնայած հրադադարին՝ ողջ գիշեր հակառակորդը հրթիռակոծել է և՛ Մարտունին, և՛ Մարտակերտը, և՛ մի շարք խոշոր գյուղական բնակավայրեր։

«Գիշերվա ընթացքում, այո, եղել են ավերածություններ, մասնավորապես՝ վնասվել են կամ ամբողջությամբ քանդվել են մի շարք բնակարաններ, առանձնատներ, իսկ զոհերի և վիրավորների մասին այս պահին տեղեկություններ չկան»,- ասաց Վահրամ Պողոսյանը։

Նա, խոսելով հրթիռակոծված ենթակառուցվածքների վթարավերականգնման մասին, նշեց, որ արագ արձագանքող խմբերը համապատասխան կառույցների մասնագետների ներգրավմամբ օպերատիվորեն իրականացնում են վերականգնման աշխատանքներ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սինխրոն թարգմանիչը չի կարողացել թարգմանել լրագրողի հարցը Զելենսկուն և Էրդողանի խոսքերը

08:51 09.03.2024

Սինխրոն թարգմանիչը չի կարողացել թարգմանել լրագրողի հարցը Զելենսկուն և Էրդողանի խոսքերը

Մարտի 8-ին, համաժամանակյա թարգմանիչը չի կարողացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պատշաճ կերպով թարգմանել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը և Ստամբուլում պետությունների ղեկավարների հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցը։ Էրդողանի խոսքերի որակյալ թարգմանության փոխարեն Զելենսկին ստիպված է եղել լսել կրկնություններ և դադարներ։ Միջադեպտ տեղի է ունեցել, և երբ ուկրաինացի առաջնորդին հարց է ուղղել թուրք […] ...

Ձին՝ հինգերորդ հարկի բնակարանում. անասնաբուծական ֆերմայի բանվորը «մարտիության նվերի» համար ենթարկվել է պատասխանատվության

11:50 06.03.2024

Ձին՝ հինգերորդ հարկի բնակարանում. անասնաբուծական ֆերմայի բանվորը «մարտիության նվերի» համար ենթարկվել է պատասխանատվության

Կեմերովոյի մարզի Օսիննիկիի բնակիչը, որը ձին մտցրել է բարձրահարկ շենքի բնակարան, վարչական կալանքի է ենթարկվել մանր խուլիգանության համար։ Այս մասին մարտի 6-ին հայտնել է Կուզբասի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Իրավապահները պարզել են, որ 33-ամյա տղամարդը Կրասնայա Օրլովկա գյուղի անասնաբուծական ֆերմայի բանվոր է։ Նրա խոսքով՝ ինքը հարբած վիճակում ձիու սանձից բռնել է ու տուն բերել՝ ընտանիքին ցույց […] ...

ԱՄՆ-ում ձերբակալել են 83-ամյա «ցատկող ավազակին», որը վեց ամսում յոթ բանկ է թալանել

08:54 24.02.2024

ԱՄՆ-ում ձերբակալել են 83-ամյա «ցատկող ավազակին», որը վեց ամսում յոթ բանկ է թալանել

ԱՄՆ-ում 83-ամյա տղամարդը ձերբակալվել է վեց ամսում յոթ բանկ թալանելու համար։ Փետրվարի 18-ին Իլինոյս նահանգի, իսկ այնուհետև ամբողջ ԱՄՆ-ի ԶԼՄ-ները հայտնել են 83-ամյա հանցագործ Դոնալդ Բենեթի ձերբակալության մասին։ Պարզվել է, որ նա և հանցակիցը 2023 թվականի ամառվանից թալանել են բանկի առնվազն յոթ մասնաճյուղ։ Lenta.ru-ն ներկայացնում է տարեսկզբի ամերիկյան ամենատարօրինակ հանցագործության պատմությունը։ Բենեթի հանցախումբը ձերբակալվել է […] ...

Լեհաստանում ընտանիքը գրեթե 80 տարի ապրել է տանը, որի տակ գտնվել է ավիառումբ

08:14 23.02.2024

Լեհաստանում ընտանիքը գրեթե 80 տարի ապրել է տանը, որի տակ գտնվել է ավիառումբ

Լեհաստանում առանձնատան հատակի տակ հայտնաբերվել է օդային ռումբ, որը մնացել է մոտ 80 տարի։ Այս մասին հայտնում է լեհական RMF24 ռադիոկայանը։ Ըստ RMF24-ի՝ Սուչեդնիով փոքր քաղաքի բնակիչը դիմել է ոստիկանություն, երբ վերանորոգել է իր տունը։ Նա հայտարարել է, որ փայտե հատակի տակ գտել է մի առարկա, որը ռումբի տեսք ունի։ Տղամարդը ոստիկաններին պատմել է մի […] ...

Արքայազն Ուիլյամը վրդովվել է արքայազն Հարիի` թագավորական ընտանիք վերադառնալու ցանկությունից

16:03 18.02.2024

Արքայազն Ուիլյամը վրդովվել է արքայազն Հարիի` թագավորական ընտանիք վերադառնալու ցանկությունից

Արքայազն Ուիլյամը վրդովված էր իր եղբոր՝ արքայազն Հարիի` թագավորական ընտանիք վերադառնալու ցանկությունից։ Այս մասին հայտնում է Mirror-ը՝ հղում անելով աղբյուրին։ Նախօրեին լրագրողները գրել էին, որ արքայազն Հարին պատրաստակամություն է հայտնել ժամանակավորապես կատարել թագավորական պարտականությունները՝ աջակցելու իր հորը՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին, ով բուժում է անցնում քաղցկեղից։ Սակայն արքայազն Ուիլյամին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, […] ...

Եգիպտոսի իշխանությունները Գազայի հարավում գտնվող Ռաֆահի մոտ սկսել են պատ կառուցել

09:32 16.02.2024

Եգիպտոսի իշխանությունները Գազայի հարավում գտնվող Ռաֆահի մոտ սկսել են պատ կառուցել

Եգիպտոսի իշխանությունները սկսել են պատ կառուցել Գազայի հատվածի հարավային սահմանին՝ Ռաֆահ քաղաքի մոտ, որտեղ իսրայելական բանակը ռազմական գործողություն է նախապատրաստում, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարներն ու շինարարության մասնակիցներին։ Հրապարակման համաձայն՝ արբանյակային լուսանկարները հստակ ցույց են տալիս, թե ինչպես է բուլդոզերներով մեծ տարածք մաքրվում սահմանակետից հարավ գտնվող Ռաֆահ սահմանային անցակետի միջև ընկած բուֆերային […] ...

BACK_TO_TOP