Մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 31 խաղաղ բնակիչ․ ԱՀ ՄԻՊ-ը թարմացրել է զեկույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.24
  • RUBLE
    4.20
  • 419.98
WEATHER
+15.09 oC

Մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 31 խաղաղ բնակիչ․ ԱՀ ՄԻՊ-ը թարմացրել է զեկույցը

08:23 14.10.2020

Մարդու իրավունքների պաշտպանը թարմացրել է Արցախի բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ իր երկրորդ միջանկյալ զեկույցը՝ դրանում ներառելով հոկտեմբերի 9-ից մինչև 12-ը արձանագրված նոր դեպքերն ու փաստերը:
Մասնավորապես, զեկույցում ավելացվել են մարդկային ու նյութական կորուստների վիճակագրությունը, հոկտեմբերի 10-ին Հադրութում արձանագրված վայրագությունների մասին որոշ տվյալներ, զինծառայողների հանդեպ կատարված հանցագործությունների որոշ ապացույցներ ու միջազգային իրավական վերլուծություն:
Մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 31 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 23 տղամարդ: Հիշյալ անձանցից 18-ը սպանվել է անմիջապես իր բնակության վայրում (այդ թվում՝ մանկահասակ աղջիկը և հինգ կանայք), 3-ը՝ աշխատանքի վայրում, 10-ը՝ հասարակական այլ վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս և այլն): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (10 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (6 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ), Զագլիկ (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում (2 անձ) և Տիգրանակերտ տեղամասում (1 անձ):
Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 106 մարդ, որից 86 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 70-ը արական, իսկ 16-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Հիշյալ անձանցից 45-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 12-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերում:
Ճշգրտված տվյալներով Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 36 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 5 անձ, Թաղասեռ համայնքում` 2 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 15 անձ, Սպիտակշեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 6 անձ, Ներքին Հոռաթաղ համայնքում` 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում` 2 անձ, Շուշի քաղաքում՝ 3 անձ, Ասկերանի շրջկենտրոն Ասկերան քաղաքում՝ 1 անձ, նույն շրջանի Այգեստան համայնքում՝ 2 անձ, Շոշ համայնքում՝ 1 անձ, Քաշաթաղի շրջանի Հոչանց համայնքում՝ 3 անձ:
Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Հիշեցնում ենք, որ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական բանտում պահվող ԼՂ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին․ ԶԼՄ

13:54 15.04.2024

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական բանտում պահվող ԼՂ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին․ ԶԼՄ

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն ապրիլին այցելել են ադրբեջանական բանտում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս մասին APA ադրբեջանական լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ձերբակալվածներին տրվել է ընտանիքների հետ շփվելու հնարավորություն։   ...

Կառավարությունը ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու համար

15:13 12.04.2024

Կառավարությունը ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ՝ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով: Շահառու հանդիսացող շուրջ 106000 անձանց 2024 թ. ապրիլ – դեկտեմբեր և նախորդ ամիսների համար աջակցության գումարը տրամադրելու համար առաջարկվում է համապատասխան […] ...

Եվրոպայի խորհուրդը միջոցառումների համալիր փաթեթով կարձագանքի Հայաստան փախստականների ներհոսքին

23:59 11.04.2024

Եվրոպայի խորհուրդը միջոցառումների համալիր փաթեթով կարձագանքի Հայաստան փախստականների ներհոսքին

Եվրոպայի խորհուրդը միջոցառումների համալիր փաթեթով կարձագանքի Հայասատան փախստականների ներհոսքին: Այս առումով ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչենովիչ Բուրիչն ասել է, որ այդ նպատակային և հստակ հասցեագրված փաթեթի միջոցով իրենք կաջակցեն ԵԽ անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, որը բախվում է «աննախադեպ դժվարությունների և մարտահրավերների»: Ընդհանուր բյուջեն 2.8 մլն եվրո է: Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները ԵԽ […] ...

2020-2023-ին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տվել է 1,3 մլրդ դոլար․ վարչապետ

19:00 11.04.2024

2020-2023-ին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տվել է 1,3 մլրդ դոլար․ վարչապետ

2020-2023 թվականներին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տվել է 538 միլիարդ դրամ (1,3 միլիարդ դոլար)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն մեղադրանքին, թե Հայաստանի իշխանությունները մենակ են թողել Լեռնային Ղարաբաղին։ «Ասում են՝ Լեռնային Ղարաբաղին մենակ թողեց այս իշխանությունը։ 2020-2023 թվականին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տվել է […] ...

ԼՂ-ում Ադրբեջանի ռեժիմի դաժան հարձակումը բացասաբար է ազդել Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա․ Freedom House

16:12 11.04.2024

ԼՂ-ում Ադրբեջանի ռեժիմի դաժան հարձակումը բացասաբար է ազդել Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա․ Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում ընդգծվում է, Ադրբեջանի զինված ուժերը նախորդ տարիներին բազմաթիվ բախումներից հետո շարունակել են սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` գրավելով երկրի տարածքի մի մասը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է կազմակերպության հրապարակած՝ Ազգերը անցումային շրջանում «Տարածաշրջան՝ վերադասավորված ինքնավարության և ժողովրդավարության կողմից» վերտառությամբ տարեկան զեկույցում, որում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական […] ...

Անահիտ Մանասյանն ամերիկացի դատավոր Թոդ Էդինսին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

11:09 11.04.2024

Անահիտ Մանասյանն ամերիկացի դատավոր Թոդ Էդինսին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին, ընդունել է ԱՄՆ Հավայի նահանգի Գերագույն դատարանի դատավոր Թոդ Էդինսին։ ‼️ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, զինված ուժերում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Պաշտպանը ներկայացրել է […] ...

BACK_TO_TOP