ՌԴ ԱԽ քարտուղարը զգուշացրել է երկրում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+18.09 oC

ՌԴ ԱԽ քարտուղարը զգուշացրել է երկրում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին

19:15 30.10.2020

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը զգուշացրել է պետության տարածքում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ծայրահեղական իսլամիստները Ռուսաստանում թափ են հաղորդել իսլամի ընդունմանն այն մարդկանց կողմից, որոնք չեն հանդիսանում մահմեդական մշակույթի ավանդական կրողներ»,- ասել է Պատրուշևը:

Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները վերջին շրջանում վնասազերծել են ծայրահեղ իսլամիստների խմբերի, որոնք ահաբեկչական ակտեր էին ծրագրել երկրի տարբեր հատվածներում: Մի շարք այլ պատճառներով ձերբակալվածների թվում են նաև ադրբեջանցի ծայրահեղականները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

20:40 18.04.2024

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, ըստ որի՝ պետական ​​բյուջեն խնայելու նպատակով ժամանակավորապես կկրճատվեն փախստականների նպաստները, հինգշաբթի հայտնել է երկրի ՆԳՆ-ը։ «Կառավարության ծրագրին համապատասխան՝ նպաստի չափը կնվազեցվի Սահմանադրությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ Հստակեցվում է, որ ուժի մեջ մտնելուց հետո օրենքը գործելու է մինչև 2025 թվականի ավարտը։ Նպաստների կրճատումն անհրաժեշտ է պետական ​​բյուջեն խնայելու համար, որը համաձայնեցվել […] ...

Մակրոնն ասել է, որ դեռ մտադիր է այցելել Կիև

20:30 18.04.2024

Մակրոնն ասել է, որ դեռ մտադիր է այցելել Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ դեռ մտադիր է այցելել Կիև, սակայն այցի ժամկետ առայժմ չկա։ «Այո, դա դեռ պլանների մեջ է, բայց ես դեռ ժամկետ չունեմ ձեզ ասելու»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Մակրոնը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Մարտին Մակրոնը նույնպես հայտարարել էր, որ անպայման գնալու է Ուկրաինա։ Ֆրանսիական Tribune թերթը […] ...

Արգենտինան հույս է հայտնել մասնակցել ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժություններին

20:10 18.04.2024

Արգենտինան հույս է հայտնել մասնակցել ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժություններին

Արգենտինան, որը մտադիր է դառնալ ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերը, ակնկալում է մասնակցել համատեղ զորավարժություններին, ասել է նախագահի խոսնակ Մանուել Ադորնին։ «Դա թույլ կտա երկրին բարելավել իր զինված ուժերի պատրաստվածության մակարդակը միջազգային զորավարժությունների և առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև հնարավորություն կտա մասնակցել քննարկումներին և ռազմավարական որոշումներին»,-ասել է նա լրագրողներին: Ավելի վաղ՝ պաշտպանության նախարար Լուիս Պետրին հայտարարել էր, […] ...

Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր

19:51 18.04.2024

Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեն հայտարարել է, որ Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի ու հարցադրում արել, թե ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը եղել է ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման հիմնական բանախոսը։ Իր ելույթում պատգամավորը խոսել է Ֆրանսիայի և […] ...

Գազայում սպանվել է ավելի քան 13,9 հազար պաղեստինցի երեխա. Գուտերեշ

19:23 18.04.2024

Գազայում սպանվել է ավելի քան 13,9 հազար պաղեստինցի երեխա. Գուտերեշ

Գազայի հատվածում Իսրայելի գործողության ընթացքում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, ավելի քան 13,9 հազար պաղեստինցի երեխա է զոհվել, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Կորուստների թվերը ապշեցուցիչ են և աննախադեպ իմ՝ գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ընթացքում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ավելի քան 13,900 պաղեստինցի երեխա է սպանվել ինտենսիվ, հաճախ անկանոն հարձակումների հետևանքով», – ասել է Գուտերեշը: […] ...

Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին

19:10 18.04.2024

Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի առցանց նիստին։ Մասնակիցներն անդրադարձ են կատարել ENNHRI-ի՝ Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցին, ինչպես նաև քննարկել եվրոպական ցանցի կառավարմանն առնչվող մի շարք հարցեր։ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն […] ...

BACK_TO_TOP