Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ ԶՈՒ-ի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք․ ՀՀ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+18.09 oC

Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ ԶՈՒ-ի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք․ ՀՀ ԱԳՆ

00:24 10.11.2020

Նոյմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Ըստ նախնական տվյալների՝ հարձակման արդյունքում կա երկու զոհ և մեկ վիրավոր:

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, զոհվածների ընտանիքի անդամներին և մարտական ընկերներին:

Հատկանշական է, որ այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության գոտուց դուրս՝ մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել որևէ ռազմական բախումներ: Այս տեսանկյունից, ադրբեջանական կողմի պնդումները և արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ՌԴ ԶՈՒ հանդեպ իրականացված այս ոտնձգությունը:

Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանական Սպահանում անօդաչու թռչող սարքեր են խոցվել. ԶԼՄ-ներ

09:09 19.04.2024

Իրանական Սպահանում անօդաչու թռչող սարքեր են խոցվել. ԶԼՄ-ներ

Իրանի ՀՕՊ համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում է IRIB գործակալությունը։ Ավելի վաղ ամերիկյան ABC News հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը «հրթիռային հարձակում» է իրականացրել Իրանում գտնվող օբյեկտի վրա։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են տեղի ունեցել Սպահան քաղաքի օդանավակայանի և Իրանի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայի […] ...

Լարսը բաց է

08:39 19.04.2024

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:13 19.04.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […] ...

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները

23:41 18.04.2024

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները

Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Այսօր ռուսական գազն ու նավթամթերքը գնվում են աշխարհի երրորդ երկրների միջոցով։ Սակայն Ֆրանսիան, շնորհիվ ատոմային էներգիայի օգտագործման իր մոդելի և այլընտրանքային աղբյուրների, ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան մյուս պետությունները»,-ասել է […] ...

ԱՄՆ-ը կողմ չէ, որ Պաղեստինը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ

23:33 18.04.2024

ԱՄՆ-ը կողմ չէ, որ Պաղեստինը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ

Միացյալ Նահանգները մտադիր չէ կողմ քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի օգտին, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Միացյալ Նահանգները դեմ է քվեարկելու Անվտանգության խորհրդի առաջարկած բանաձեւին»,- ճեպազրույցում ասել է Պատելը։ Պաղեստինն այժմ դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, մինչդեռ Իսրայելը կազմակերպության լիիրավ անդամ է 1948 թվականից։ Այսօր նախատեսված է ՄԱԿ-ի […] ...

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

22:38 18.04.2024

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […] ...

BACK_TO_TOP