19:45 13.11.2020
Աշնանային արձակուրդներից հետո այսօր դպրոցներում վերսկսվել են դասերը: 5-12-րդ դասարանցիների ուսուցումը հեռավար է՝ բացառությամբ գյուղական համայնքների։ Իսկ դպրոց հաճախում են միայն առաջինից չորրորդ դասարանցիները: Տարրական օղակի համար դասապրոցեսի կազմակերպումն ուսումնական տարվա սկզբին սահմանված հակահամաճարակային կանոններով է:
Դասարանները բաժանվում են խմբերի, դպրոցներում ապահովում են ախտահանման միջոցները, դիմակները և պարտադիր են ջերմաչափումները: Կրճատվել է նաև ամեն օր աշխատանքի եկող ուսուցիչների թիվը։ Ամենօրյա ռեժիմով դպրոցում են գտնվում միայն տարրական օղակների դասվարները, օտար լեզուների և շախմատ առարկայի ուսուցիչները: Գյումրիի որոշ հիմնական դպրոցներում դասվարները աշնանային արձակուրդից հետո դպրոց վերադառնալու համար ևս մեկ անգամ թեստավորում են անցել:
«Մեր տարրական օղակում 500 աշակերտ է սովորում: Դպրոցում պայմանները պահպանում ենք, բայց պետք է նաև, որ ծնողները շատ ուշադիր լինեն: Խնդիր էինք դրել, որ մեր դասվարներն անպայման ստուգվեն, թեստավորվեն, նոր գան դպրոց: Այս պահին մեր դպրոցի ուսուցիչները առողջական խնդիր չունեն, բայց դա այնպիսի բան է, որ ամեն րոպե կարող է լինել: Մենք դեպք ենք ունեցել, որ ընտանիքում եղել է կոնտակտավոր, երեխային ուղարկել են դպրոց, ստիպված ենք եղել ամբողջ դասարանը մեկուսացնել»,- Shantnews-ին ասել է Գյումրիի Օյունջյան դպրոց-վարժարանի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը:
Առաջին դասարանցիները վիրուսի դեմ պայքարի կանոններին լավ տիրապետում են, իսկ տառերը դեռ չեն սովորել: Նոր ուսումնական տարին սկսվեց ու մեկ ամիս անց արձակուրդներ սահմանվեցին:
«Խիստ կարևոր է տարրական օղակի առկա ուսուցումը, որովհետև անցյալ տարի մարտից անցանք հեռավար ուսուցման և մենք զգացինք, թե ինչքան բացթողումներ, թերություններ եղան այդ պրոցեսում: Սա ճիշտ որոշում է, տարրական օղակը պետք է պարտադիր գա դպրոց, թեկուզ խմբերով»,- Shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոցի փոխտնօրեն Սաթենիկ Բադալյանը:
Միջին ու բարձր դասարաններում հեռավար ուսուցման նոր հարթակներ են ներդրվել, որոնցով հեռավար ուսուցման գործընթացի հսկողություն է նաև սահմանվում: Աշնանային արձակուրդները փոխել են առաջին կիսամյակի և ուսումնական տարվա ավարտի ժամկետները: Առաջին կիսամյակը կամփոփվի 2021 թվականի հունվարի 23-ին, իսկ ուսումնական տարին՝ հունիսի 18-ին:
21:17 19.07.2025
Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-ի21:00 19.07.2025
Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանիցՄուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...
20:50 19.07.2025
Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունըԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...
20:40 19.07.2025
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...
20:28 19.07.2025
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատելԶապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...
20:18 19.07.2025
Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններՄոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...
20:08 19.07.2025
Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհերՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...