Twitter-ը մեկընդմիշտ արգելափակել է Թրամփի օգտահաշիվը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+16.09 oC

Twitter-ը մեկընդմիշտ արգելափակել է Թրամփի օգտահաշիվը

08:51 09.01.2021

Twitter սոցցանցը մեկընդմիշտ արգելափակել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Դոնալդ Թրամփի օգտահաշվից արված վերջին թվիթների մանրակրկիտ ստուգումից հետո, թե ինչպես են դրանք ընկալվում Twitter-ում և դրա սահմաններից դուրս, մենք մեկընդմիշտ արգելափակել ենք նրա օգտահաշիվը»,-հայտարարել են Twitter-ում։

Սոցցանցի ղեկավարությանը նման որոշման էին մղել անկարգությունները, որոնք իրականացրել են Թրամփի կողմնակիցները հունվարի 6-ին։ Հաջորդ օրն ընկերությունը ժամանակավորապես՝ 12 ժամով արգելափակել էր Թրամփի օգտահաշիվը և պահանջել հեռացնել 3 գրառումները, որոնք խախտել են սոցցանցի օգտագործման կանոնները և կարող են բռնության հրահրման առիթ հանդիսանալ։

Թրամփը քննադատել է իր օգտահաշվի մեկընդմիշտ փակման որոշումը՝ նշելով, որ Twitter-ն իրեն չի ստիպի լռել։ Այդ թվիթը նույնպես ջնջվել է։ Ներկայում բանակցություններ են ընթանում տարբեր կայքերի հետ, որտեղ կհրապարակվի «մեծ հայտարարություն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդանտ Պատելը անդրադարձել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում

09:42 25.04.2024

Վեդանտ Պատելը անդրադարձել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Հարց է հնչել, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է գործընթացին, այս կապակցությամբ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն ծրագրո՞ւմ է այցելել տարածաշրջան: «Պետարտուղարը նշեց իր թվիթում, որ մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանը […] ...

Հնդկական համեմունքները կարող են քաղցկեղածին նյութ պարունակել

09:34 25.04.2024

Հնդկական համեմունքները կարող են քաղցկեղածին նյութ պարունակել

Հնդկաստանի իշխանությունները 20 օրվա ընթացքում կստուգեն համեմունքների բոլոր ընկերությունները՝ մի շարք համեմունքներում քաղցկեղ առաջացնող նյութերի հնարավոր առկայության մասին հաղորդումներից հետո, հաղորդում է NDTV-ն՝ վկայակոչելով աղբյուրները: Ավելի վաղ Հոնկոնգի և Սինգապուրի սննդի կարգավորիչները զգուշացրել էին հնդկական երկու համեմունքների ապրանքանիշերի՝ MDH-ի և Everest-ի չորս ապրանքների օգտագործման մասին՝ էթիլենի օքսիդի ենթադրյալ առկայության պատճառով: Կարգավորողները հայտնել են, որ մարդու […] ...

Թրամփը Բայդենին անվանել է հրեա ժողովրդին և պաղեստինցիներին ատող․ ՏԱՍՍ

09:10 25.04.2024

Թրամփը Բայդենին անվանել է հրեա ժողովրդին և պաղեստինցիներին ատող․ ՏԱՍՍ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը ատում է ինչպես հրեա ժողովրդին, այնպես էլ պաղեստինցիներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մինչ այս՝ նախագահ Բայդենը, քննադատելով Թրամփին, ասել էր, որ ԱՄՆ իշխանություններին չի կարելի վստահել։ Ապրիլի 24-ին հաղորդվել էր, որ Թրամփը պատրաստ է մոտ ապագայում ցանկացած պահի հանդիպել Բայդենի հետ […] ...

Տեխասում ուսանողները պահանջել են ազատ արձակել Պաղեստինին աջակցող կալանավորվածներին

09:00 25.04.2024

Տեխասում ուսանողները պահանջել են ազատ արձակել Պաղեստինին աջակցող կալանավորվածներին

ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքի ուսանողները հավաքվել են տեղի բանտի շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել ավելի քան 50 մարդու, ովքեր կալանավորվել են Պաղեստինին աջակցող համալսարանական ցույցերի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ ուսանողների բողոքի ակցիաները ակտիվացել էին ԱՄՆ-ի՝ Իսրայելին օգնության նոր փաթեթի հաստատման ֆոնին: Ըստ ԶԼՄ-ների՝ դեպքի վայրում են գտնվել անվտանգության ուժեղացված ուժերը։ «Սա […] ...

Մենք պարտավորվում ենք պատմելու Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվածների պատմությունը․ Սամանթա Փաուեր

08:53 25.04.2024

Մենք պարտավորվում ենք պատմելու Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվածների պատմությունը․ Սամանթա Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը X-ի իր էջում գրել է․ «Այսօր մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները, որպեսզի նրանք երբեք չկորեն պատմության մեջ։ Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել են, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ։ Պատիվ ունեմ, […] ...

Ճապոնական կղզին անհայտ պատճառով մնացել է առանց էլեկտրականության

08:28 25.04.2024

Ճապոնական կղզին անհայտ պատճառով մնացել է առանց էլեկտրականության

Հինգշաբթի վաղ առավոտյան Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի Միյակո կղզում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատում է տեղի ունեցել, որի պատճառը դեռ պարզված չէ։ NHK հեռուստաալիքի տվյալներով՝ հոսանքազրկվել է 24490 տնային տնտեսություն, ինչը, ըստ հեռուստաալիքի, կղզու գրեթե բոլոր տներն են։ «Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում մեր սպառողներից այն շրջաններում, որտեղ հոսանքազրկվել է, մենք ստեղծել ենք շտաբ՝ միջադեպը լուծելու համար և […] ...

BACK_TO_TOP